Լրահոս
Օրվա լրահոսը

«Պետք է մի սերունդ աճի, որը հասկանա՝ միայն իր մասին չպետք է մտածի». Ջորջ Քլունի

Մայիս 28,2017 23:57

«Ներեցեք, որ ձեզ հետ չեմ։ Հավատացեք, հոգով ես ձեզ հետ եմ»,- այսօր «Ավրորա» մրցանակաբաշխությանը տեսաուղերձով մասնակիցներին հայտնեց հոլիվուդյան դերասան Ջորջ Քլունին:

Նրա խոսքով` «Ավրորայի» այս տարվա հավակնորդներն իր հիացմունքն են շարժել. «Ամեն օր մենք լսում ենք պատերազմների, բախումների մասին, բայց չեմ ուզում, որ կենտրոնանանք տառապանքների վրա, մենք ուզում ենք լսել այն մարդկանց մասին, որոնք օգնում են մարդկանց»:

Ջորջ Քլունին նաեւ ասաց, որ պետք է գլոբալ մարդասիրական միություն ստեղծել, ինչը մեզնից յուրաքանչյուրի պարտականությունն է. «Պետք է միավորվենք եւ իրավիճակը փոխենք դեպի լավը։ Պետք է մի սերունդ աճի, որը հասկանա՝ միայն իր մասին չպետք է մտածի։ Աշխարհում բոլոր փոփոխությունները դեպի լավը սկսվում է մարդուց»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031