Լրահոս
Օրվա լրահոսը

Աշոտյանը՝ Զեյնալյանին. «Չեմ կարող խոստանալ, որ հաճելի ձայնով մի աղջիկ կգտնենք, որ ձեզ համար այդ տեքստերը կկարդա»

Մայիս 29,2017 12:25

Այսօր նորընտիր ԱԺ-ի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի առաջին նիստն էր եւ հանձնաժողովի 10 անդամներից ներկա էին 7-ը: Հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը շնորհավորեց՝ առաջին նիստի կապակցությամբ եւ տեղեկացրեց, որ հանձնաժողովի կազմում հնարավոր է փոփոխություններ լինեն՝ ՀՀԿ-ական անդամների հետ կապված:

«Միջազգային պայմանագրերի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծ է առաջարկում կառավարությունը: Փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանն ասաց, որ նոր Սահմանադրությամբ ԱԺ-ն Կառավարության առաջարկությամբ, միջազգային պայմանագրերը վավերացնում, կասեցնում եւ չեղյալ է հայտարարում օրենքով՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ»։ Սահմանադրության այս դրույթն իր արտացոլումն է գտել 2016 թվականի դեկտեմբերի 16-ին ընդունված «Ազգային Ժողովի կանոնակարգ» օրենքում, ըստ որի՝ միջազգային պայմանագրի վավերացման, կասեցման կամ չեղյալ հայտարարելու մասին օրենքի նախագծի նախաձեռնության իրավունքը պատկանում է կառավարությանը։ Նշված դրույթն ուժի մեջ է մտել սույն թվականի մայիսի 18-ին, ուստի անհրաժեշտություն է առաջացել փոփոխություններ կատարել օրենքում:

«Ելքի» պատգամավոր Արտակ Զեյնալյանն առաջարկեց, որ նախաբան ավելացնեն բոլոր այն օրենքներում, որոնք համապատասխանեցում են նոր Սահմանադրությանը. «Սա իրավակիրառական պրակտիկայի տեսակետից կարեւոր կլինի ՝ բացահայտել բոլոր այն փոփոխությունները, որոնք արվել են՝ Սահմանադրությանը համապատասխանեցնելու հետեւանքով»:

Շավարշ Քոչարյաննն ասաց, որ այդ ձեւակերպումը կարող է տարընթերցում առաջացնել, սա անցումային է, ամբողջությամբ չի համապատասխանում փոփոխված Սահմանադրությանը:

ՀՀԿ պատգամավոր Շիրակ Թորոսյանն ասաց, որ բազմաթիվ օրենքներ են արդեն ընդունել՝ Սահմանադրությունից ելնելով, փոփոխել են օրենքներ եւ նման նախաբան չի գրվել:

Կարեն Բեքարյանն ասաց, որ նախաբանը կարեւոր է նրանով, որ հանրությունը իմանա, թե որ փոփոխությունն ինչի համար է արվում, բայց դա սկզբունքային չէ: Լիագումար նիստում օրենքի նախագիծը ներկայացնելիս կարելի է դա ընդգծել:

Արմեն Աշոտյանն ասաց, որ այդ հղումն իմպերատիվ կիրառել չի կարելի: Զեյնալյանը պնդեց՝ 2005-ի Սահմանադրության հետ կապված ՍԴ-ում նման հարց առաջացավ ու եթե այժմ այդ նախաբանը գրվի՝ ոչինչ չի փչանա դրանից, կարեւոր գործառույթ կատարած կլինենք: Աշոտյանը պատասխանեց, որ արտահերթ նիստ է հրավիրված եւ նիստը վաղն է, փաթեթի փոփոխության համար ժամկետ է պետք, ուստի այդ առաջարկը կարելի է օգտագործել այլ օրենքներում, որտեղ օրենքի հեղինակները կունենան ժամանակ. «Ընդունենք, որ այս պահին, չունենալով սկզբունքային տարբերություններ, դա չենք կարող իրականացնել»:

Նախագիծն ընդունվեց միաձայն:

Ի դեպ, Արտակ Զեյնալյանն առաջարկեց, որ ԱԳՆ սեմինար կազմակերպի ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամների համար, որ նրանք իրենց գիտելիքների պաշարը համալրեն: Արմեն Աշոտյանը պատասխանեց, որ ԱԳՆ-ի հետ արդեն համաձայնություն ունեն՝ նման մի բան կազմակերպելու:

Պարոն Աշոտյանը շտապել է նաեւ ֆեյսբուքում ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի էջը պաշտոնապես գրանցել եւ ակտիվացնել: Նա խոստացավ հանձնաժողովի անդամներին, որ բաց աշխատաոճ են ունենալու: Արտակ Զեյնալյանն ասաց. «Բացի գրավոր տեքստերից լավ կլինի, որ լինի նաեւ աուդիո փոխանակում: Հաճախ աուդիո տեքստերը ավելի արագ են յուրացվում»: Աշոտյանը ծիծաղեց. «Այ դա չեմ կարող խոստանալ, որ հաճելի ձայնով մի աղջիկ կգտնենք, որ ձեզ համար այդ տեքստերը կկարդա»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031