Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ հասարակության 85 տոկոսը ՌԴ-ն եւ Ֆրանսիան համարում են բարեկամ (Տեսանյութ)

Մայիս 30,2017 16:00

Այսօր կազմակերպված Փորձագիտական ակումբի երկրորդ համաժողովում, «Եվրասիական ինտեգրում եւ հեռանկարներ. Ներուժը եւ հնարավորությունները ԵՄ-ի եւ երրորդ երկրների համար» թեմայով քննարկման ժամանակ սոցիոլոգ Սամվել Մանուկյանը ներկայացրեց իրենց անցկացրած հետազոտությունների արդյունքները: Ըստ դրանց, Հայաստանի հասարակության 50 տոկոսը Ղազախստանը համարում են բարեկամ երկիր:

Նույն հետազոտության համաձայն, ՀՀ հասարակության 85 տոկոսը ՌԴ-ն եւ Ֆրանսիան համարում են բարեկամ, Վրաստանը բարեկամական երկրների երկրորդ հորիզոնականում է, Ղազախստանը, Իրանի եւ ԱՄՆ-ի հետ միասին, երրորդ հորիզոնականում է: Սա, ըստ սոցիոլոգի, խոսում է այն մասին, որ ԵԱՏՄ-ի շրջանակներում տեղեկատվական հարթակի ստեղծումը կնպաստի այս ցուցանիշների դրական զարգացմանը:

Այս համատեքստում է դիտարկում սոցիոլոգը նաեւ Ղազախստանի նախագահ Նորսուլթան Նազարբաեւի մոտեցումները`հասարակական գիտակցության մոդեռնիզացման մասով:

Մանրամասները` տեսանյութում

Անդրադառնալով ԵԱՏՄ-ում եւ ԵՄ-ում հնարավոր համագործակցություններին, քաղաքագետ Խաչիկ Գալստյանը նկատեց` միասին ավելի կայուն կզարգանան երկրները: Նորսուլթան Նազարբաեւի ուղերձում`իր ժողովրդին առաջարկվող էվոլուցիոն զարգացումը, քաղաքագետը «կարեւոր քաղաքական մեսիջ» է համարում, որը պետք է մեր ժողովուրդներին էլ ներկայացնենք:

Մանրամասները` տեսանյութում

Նելլի ԳՐԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031