Լրահոս
Օրվա լրահոսը

«Կուզեի տեսնել ԵՄ-ի եւ ՀՀ-ի միջեւ մարդկանց տեղաշարժի դյուրացման գործընթաց». Էստոնիայի ԱԳ նախարար (Տեսանյութ)

Հունիս 13,2017 12:34

Լրագրողներն այսօր ՀՀ ԱԳՆ-ում Էստոնիայի արտաքին գործերի նախարար Սվեն Միկսերից հետաքրքրվեցին՝ հնարավո՞ր է, որ ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացումը տեղի ունենա Էստոնիայի նախագահության օրոք: Հիշեցնենք, որ այս տարվա երկրորդ կեսում Էստոնիան ԵՄ խորհրդի նախագահող-երկիրն է:

«Ազատ տեղաշարժը շատ կարեւոր է՝ երկրներն ու ազգերն իրար մոտեցնելու գործում: Կուզեի տեսնել ԵՄ-ի եւ ՀՀ-ի միջեւ մարդկանց տեղաշարժի դյուրացման գործընթաց: Մենք շահագրգռված ենք տեսնել այդ գործընթացի արագացումը, թեեւ հիմա ժամկետներ մատնանշել չեմ կարող»,-պատասխանեց Էստոնիայի ԱԳ նախարարը:

Ապա նա կարեւորեց այն փաստը, որ նոյեմբերին  Բրյուսելում նախատեսվում է ՀՀ-ԵՄ շրջանակային համաձայնագրի ստորագրումը: «Հուսով եմ՝ հաջողությամբ կավարտենք ԵՄ-ՀՀ նոր համաձայնագրի բանակցությունները: Մեզ պետք են տեսանելի արդյունքներ»,-վստահեցրեց Սվեն Միկսերը:

Անդրադառնալով ՀՀ-Էստոնիա հարաբերություններին՝ պաշտոնյան դրանք բնորոշեց որպես սերտ են եւ բարեկամական. «Էդվարդ Նալբանդյանի հետ այսօրվա հանդիպման արդյունքում հայտնաբերեցինք չօգտագործված տնտեսական եւ առեւտրային ներուժ»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930