Լրահոս
Օրվա լրահոսը

«Առանց աշխատանք ուղղակի երազելը արդյունք դժվար թե տա». Տիգրան Թորոսյան

Հունիս 13,2017 13:21

Այսօր ԱԺ նախկին նախագահ Տիգրան Թորոսյանը հրավիրվել էր ԱԺ՝ մասնակցելու ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախաձեռնությամբ ստեղծվելիք «Անալիտիկ» մասնագիտական խորհրդի առաջին հանդիպմանը:

Լրագրողների հետ զրույցում մեր հարցին՝ այդ խորհրդի մասնագետների կարծիքը պատգամավորները կլսե՞ն, թե՞ կվերաբերեն ինչպես կնոջ դեպքում՝ ասում են՝ լսիր կնոջդ, արա հակառակը՝ պարոն Թորոսյանը պատասխանեց. «Խնդիրը առանձին պատգամավորներ կլսեն, թե չեն լսի, դա չի: Մեր խնդիրը որոշումների կայացման ժամանակ հաշվի առնելն է»: Մեր դիտարկմանը՝ որոշումները «վերեւում» չե՞ն կայանում՝ նա պատասխանեց. «Տարբեր տեղերում, այդ թվում նաեւ հանձնաժողովներում»:

Հարցին՝ սա ձեւական բնույթ չի՞ կրի՝ Տիգրան Թորոսյանը պատասխանեց, որ ոչ, կարեւոր են առաջին քայլերը. «Չպետք է մտածել, որ հանկարծ մի օր կարթնանաք եւ ամեն ինչ շատ լավ կլինի: Քայլ-քայլ պետք է աշխատել: Ամենակարեւոր բանը քայլերն են, աշխատանքը: Մենք սովորաբար հրաշքների ենք սպասում, բայց ամեն մի բան, ինչ հրաշք ենք համարում, եթե շատ ուշադիր նայենք եւ մատչելի լինի գործընթացը՝ կտեսնեք հետեւում ահռելի աշխատանք: Առանց աշխատանք ուղղակի երազելը, իհարկե, էլի կարելի է, բայց կարեւոր է, որ արդյունք դժվար թե տա»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930