Լրահոս
Օրվա լրահոսը

Վորոնեժում ՃՏՊ-ի է ենթարկվել մարդատար ավտոբուսը

Հունիս 13,2017 17:02

Հունիսի 13-ին, ժամը 14:03-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանից-Մոսկվա ուղևորվող երթուղային ավտոբուսը Վորոնեժի մարզում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ճամփեզրի առուն, կան տուժածներ:

Ըստ նախնական տեղեկության՝ Մ-4 «Դոն» միջպետական ավտոճանապարհի 710-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. «Mercedes» մակնիշի 618 АD 61 պետհամարանիշով ուղևորատար ավտոբուսը (պատկանում է «ԴեՌոյալ-ԼԻԴԵՐ» կազմակերպությանը) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել առուն. 2008 թ. ծնված Լուսինե Ռազմիկի Թամայանը տարբեր աստիճանի մարմանական վնասվածքներով հոսպիտալացվել է Վորոնեժի շրջանի ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել:

Ավտոբուսում եղել են 39 ուղևոր և 2 վարորդ:

Տեղեկությունը փոխանցվել է ՌԴ-ում ՀՀ ԱԻՆ ներկայացուցիչ փ/ծ գնդապետ Ա.Ղազարյանին։

 

ՀՀ ԱԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930