Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչու են դատարաններում գրանցում փաստաբանների անձնական տվյալները

Հունիս 13,2017 20:10

Ոստիկաններին հարվածելու մեջ մեղադրվող Արարատ Խանդոյանի գործով դատական նիստն այսօր տեղի չի ունեցել, ըստ պաշտպանի՝ իր փաստաբանական գործունեությունը դատական կարգադրիչների կողմից խոչընդոտվելու պատճառով:

«Փորձում էին ինձ խուզարկել, ես թույլ չտվեցի, իրենք վկայակոչում էին օրենքը, թե դատարան մուտք գործողին պետք է զննեն, ես ասացի՝ ցույց տվեք, որ օրենքի այդ դրույթում փաստաբան բառը կա, նրանք ինձ ցույց  չտվեցին, որովհետեւ օրենքում չկա, իսկ ես էլ ցանկացած անձ չեմ, որին կարող են զննել: Ես դատավարության կողմ եմ»,- ասաց փաստաբանը:

Ըստ նրա, միայն քաղաքական գործերով են խուզարկություններ իրականացնում, որովհետեւ ըստ փաստաբանի. «Նախկինում Վերաքննիչ դատարանի կարգադրիչները չեն փորձել իրենց ձեռքերը մտցնել իմ պայուսակի մեջ: Դիտավորյալ են անում, որ դատական նիստերը պարբերաբար հետաձգվեն, սա շատ վատ վերաբերմունք է փաստաբանների նկատմամբ, «Սասնա ծռերի» գործով նախորդ դատական նիստին էլ անձնագրային տվյալներ էին հավաքագրել, անձնական տվյալների պաշտպանության խնդիր կա, որ հետագայում անձնական տվյալներն ունենալով վախի մթնոլորտ ստեղծեն»:

Հիշեցնենք, որ Արարատ Խանդոյանին մեղադրանք է առաջադրվել 2016թ. հուլիսի 20-ին Երևան քաղաքում զանգվածային անկարգությունների ընթացքում ոստիկանության աշխատակիցներին ձեռքերով եւ ոտքերով հարվածներ հասցնելու,  քաշքշելու համար, ինչպես նաեւ   ոստիկանության ծառայողի վահանը խլելու  փորձի համար:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930