Լրահոս
Օրվա լրահոսը

«8 ամսական էի, երբ ինձ ու ծնողներիս աքսորեցին». ՀԽՍՀ-ից աքսորվածների տվյալները՝ 1 շտեմարանում (տեսանյութ)

Հունիս 14,2017 15:55

ԳԱԱ Հնագիտության և Ազգագրության ինստիտուտում այսօր ներկայացվեց Խորհրդային Հայաստանից 1949 թ. աքսորված քաղաքացիների տվյալների առաջին էլեկտրոնային շտեմարանը, որը ներառում է 1949թ. այս օրն աքսորված մոտ 13.000 անձի ճակատագրի մասին տեղեկություններ: Շտեմարանի ստեղծումը հնարավոր է դարձել Armenia Total(itar)is ծրագրի շրջանակներում, որի համանուն կայքում էլ կարելի է տվյալներ որոնել:

Լյովա Աթարյանն ութ ամսական էր, երբ նրան ու ծնողներին աքսորեցին Ալթայի երկրամաս: Aravot.am-ին Լյովա պապը պատմեց, որ աքսորի պատճառը Սիրիայից եկած հոր՝ դաշնակ լինելն էր:

«Մայրս կոմունիստ էր, նա ինքնակամ գնաց հորս հետ: Ալթայում ճակնդեղի դաշտերում էին աշխատում: Այդտեղ մնացինք մինչեւ Ստալինի մահը, ինչից հետո վերադարձանք Արթիկ…Պապս մահացավ Ալթայում»,-հիշեց նա:

Հավելենք, որ շտեմարանի ստեղծման գործում նշանակալի ավանդ ունեն հատուկ այդ նպատակով վերապատրաստված մի խումբ ուսանողներ, որոնք ուսումնասիրել են ՀՀ ազգային արխիվի տրամադրած՝ աքսորված քաղաքացիների մասին փաստաթղթերը: Ընդհանուր առմամբ, ՀԽՍՀ-ից աքսորվածների թիվը մոտ 50 հազար է:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930