Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Հայ շովինիստական թերթերն այս տեսանկյունից ոչնչով չեն զիջում վրաց շովինիստներին. aliq.ge

Հունիս 14,2017 18:11

Ստորև ներկայացնում ենք «Հայոց ցեղասպանությունը վրաց պարբերական մամուլում 1914-1918 թթ» գրքի հերթական` 17-րդ հատվածը: Այս մասում ներկայացնում ենք «Ժողովրդական թերթիկ» եւ «Վրաստան» վրացալեզու թերթերում, 1916 թվականի հունվարին հրապարակված հոդվածների հայերեն տարբերակները:

Ժողովրդական թերթիկ 1916/01/13 #477

Հայկական «Պայքար» թերթը գրում է. Կովկասի տարբեր ազգերի` հայերի, վրացիների և թաթարների միջև հաճախ ցավալի թյուրիմացություններ են առաջանում, որոնք չէին լինի, եթե իմանային միմյանց: Ներքին և արտաքին քաղաքականության օգնությամբ, որոնցով այս ազգերը զբաղվում են մշակութային և քաղաքական հարցերում, որևէ պատկերացում չունեն ժողովրդի զանգվածների մշակույթի, գրականության և իրական հոգևոր տրամադրությունների մասին: Հայ ժողովուրդը վրացիների և թաթարների մշակութային կյանքի մասին գիտի այնքան, որքան չինական գրականություն: Նույնը կարելի է ասել վրացիների և թաթարների մասին, որոնք ընդհանրապես ոչինչ չգիտեն հայերի մասին: Սա շատ բացասական իրողություն է, որն անցանկալի հետևանքներ է ունենում։

Իրոք, երեք մեծ ազգերը, միասին ապրող, որոնք միանման շահեր և ցանկություններ ունեն, միանման քաղաքական և հասարակական հեռանկարներ, չեն կարողացել ճանաչել միմյանց: Դրա ամենակարևոր պատճառը, նախ, մշակութային գործունեության սահմանափակումն է ազգային շրջանակներում, ապա, շովինիստական լրատվամիջոցների հատուկ քաղաքականությունը: Կովկասյան ազգերի ազգային թերթերը միշտ փորձել են առաջ քաշել հարևան ազգի բացասական կողմերը, իսկ դրականը` ստվերի տակ գցել: Շովինիստական թերթերի համար հարևանների բացասական կողմերը դարձել էր զենք ներքին պայքարի համար: Նման թերթերի համար օգտակար է, որ զանգվածները մթության և վախի մթնոլորտում գտնվեն: Հայ շովինիստական թերթերն այս տեսանկյունից ոչնչով չեն զիջում վրաց շովինիստներին:

Օրինակնե՞ր, որքան ցանկանաք: Հայ մտավորականությունը ոչինչ չգիտի վրաց տաղանդավոր վիպասան Ի. Ճավճավաձեի, կամ վրաց ժողովրդի պարծանք, պոետ Ակակի Ծերեթելիի մասին: Նրանց տաղանդը մեզ տվել են այնպիսի գործեր, ինչպիսիք կգեղեցկացնեն բոլոր մշակութային ժողովուրդների գրականությունը: Հայ շովինիստական թերթերում ոչինչ չի գրվում վերոնշյալ գործիչների մշակութային դերի մասին, այդ պատճառով, մեր ժողովուրդը նրանց ճանաչում է, ոչ թե որպես գրականության գործիչներ, այլ որպես շովինիստներ, ովքեր սերմանում են ազգայնականություն:

Նույնը կարելի է ասել թաթարների մասին: Հայ ժողովուրդը ոչինչ չգիտի թաթարների մշակութային կյանքի մասին: Հայերը միշտ պատկերացրել են, թե այս մարդիկ ընդհանրապես զրկված են մշակութային հմտություններից: Նամակի վերջում թերթը կարծիք է հայտնում, որ ազգերին անհրաժեշտ է ավելի մոտենալ և ծանոթանալ միմյանց մշակույթին:

Հավաքածուն հրապարակվել է «Վրաստանի հայ համայնք» կազմակերպության կողմից և «Հայ-եվրոպական ֆեդերացիա հանուն արդարադատության և ժողովրդավարության» Վրաստանի գրասենյակի աջակցությամբ: Աշխատանքում տեղ են գտել հայոց ցեղասպանության մասին Վրաստանի խորհրդարանի ազգային գրադարանի վրացական տարեգրության բաժնի նյութերը: Ծրագրի հիմնական նպատակն է` թեմայի շուրջ ծանոթացնել վրաց ընթերցողին խորհրդարանի արխիվային նյութերի հետ: Հավաքածուն պատրաստել են` Գևորգ Յագուտովը, Ռազմիկ Բադալյանը, Արթուր Միրզոյանը, Էդուարդ Սահակյանը, Ալեքսանդր 0հանյանը:

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930