Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ՏԿՆ Ջրային տնտեսության պետական կոմիտեի պաշտոնատար անձանց կողմից միջոցներ չեն ձեռնարկվել պետական սեփականություն հանդիսացող խողովակաշարի պակասորդի հանգամանքները պարզելու և պետությանը պատճառված վնասը վերականգնելու ուղղությամբ

Հունիս 20,2017 12:27

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2005թ. հոկտեմբերի 28-ի «Պետության
գույքային շահերի պաշտպանության ոլորտում արդյունավետության բարձրացմանն
ուղղված միջոցառումների մասին» թիվ ՆՀ-189-Ն հրամանագրով սահմանված կարգով
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ
ֆինանսների նախարարությունից, ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման
վարչությունից, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների
նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտեից ստացված նյութերի
ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2011-2014թթ. պետության և պետության
մասնակցությամբ ընկերության սեփականություն հանդիսացող 50.090 մետր
ընդհանուր երկարությամբ d=820-920 մմ տրամագծով Կամենկա-Վանաձոր
խողովակաշարի գույքագրումների, ի պահ հանձնման և օտարման գործընթացների
արդյունքում արձանագրվել է ընդհանուր 6.819 մետր՝ 164.678.850 դրամ արժեքով
խողովակաշարի պակասորդ, իսկ ՀՀ ՏԿՆ Ջրային տնտեսության պետական կոմիտեի
պաշտոնատար անձանց կողմից միջոցներ չեն ձեռնարկվել պետական սեփականություն
հանդիսացող խողովակաշարի պակասորդի հանգամանքները պարզելու և պետությանը
պատճառված վնասը վերականգնելու ուղղությամբ:

Նկատի ունենալով, որ արձանագրված փաստերն առերևույթ պարունակում են
հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի
պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ
մասի 1-ին կետի և 315-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է
քրեական գործ, որի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930