Լրահոս
Օրվա լրահոսը

«Ձեր սիրելի կուսակցության ներկայացուցիչներն են, այստեղ նստած են». ԱԺ-ում վարչապետին ցույց տվեցին կոռուպցիայի տեղը (Տեսանյութ)

Հունիս 21,2017 12:41

ԱԺ-ում կառավարության ծրագրի քննարկումը շարունակվում է: «Ելքի» պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը վարչապետ Կարեն Կարապետյանին հարցրեց՝ դուք նշեցիք բիզնես միջավայրի զարգացման մասին, բայց Հայաստանում բիզնես միջավայրի զարգացման թիվ մեկ խոչընդոտներից մեկը հովանավորչությունն է եւ կոռուպցիան, դրա հիմնական կրողները ձեր սիրելի կուսակցության խմբակցության ներկայացուցիչներն են, այստեղ նստած են, մի՞թե դժվար էր այսքան ժամանակ դա անել:

Գորգիսյանը նաեւ դժգոհեց, որ վարչապետը կրթության մասին խոսելիս «Թումո» կենտրոնի մասին է նշում, որը պետության հետ որեւէ կապ չունի, մեր պետական բուհերը համաշխարհային լավագույն բուհերի նույնիսկ 200-րդ տեղում չեն ու չկա որեւէ ծրագիր, թե կառավարությունն  ինչ է անելու: Բացի այդ նա նշեց, որ այլընտրանքային էներգիայի աղբյուրների մասին կառավարության ծրագրում խոսք չկա, այն դեպքում, երբ դրամաշնորհներ էին մեզ խոստացվել՝ այլընտրանքային էներգիայի աղբյուրներ գտնելու համար:

Կարեն Կարապետյանը չհամաձայնեց, որ ծրագիրը կոնկրետ չի, թվերով այն լցնելը, ըստ վարչապետի, նպատակահարմար չէ. «Ստվերի դեմ, կոռուպցիայի դեմ պայքարի ժամանակ համաձայն չեմ, որ մենք կողմնակալ ենք: Ավելին՝ մենք 8.4 տոկոս աճը որ ունեցել ենք ավել հավաքագրումների, 90 տոկոսը խոշոր բիզնեսից է գալիս: Որեւիցե դեպք դուք չեք կարող բերել, որ մեկին այսպես ենք վերաբերվել, մյուսին՝ այսպես: Չեմ ասում, որ հարկային-մաքային բոլոր հարցերը լուծել ենք»:

Ինչ վերաբերում է կրթական համակարգին, վարչապետն ասաց, որ «մենք «Թումոն» որպես լավ օրինակ ենք ցույց տվել՝ որպես մեր ժողովրդի ներուժ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930