Լրահոս
Օրվա լրահոսը

Ցածր եւ բարձր ստացողները շատ են. «Հայկական ժամանակ»

Հունիս 23,2017 11:11

Գնահատման եւ թեստավորման կենտրոնն ամփոփել է երեքշաբթի՝ հունիսի 20-ին, հայոց պատմության եւ քիմիա առարկաներից անցկացված միասնական քննությունների արդյունքները։

Արա Իսպիրյանի տեղեկացմամբ, հայոց պատմության քննությանը մասնակցել է 1 167 դիմորդ, հայտագրված դիմորդների թիվը եղել է 1 268։

Սիջին միավորը 12.18 է, անբավարար գնահատական ստացել է քննություն հանձնածների 16.5 տոկոսը, առավելագույն 20 միավոր՝ 3 տոկոսը կամ 35 դիմորդ։ Այս ցուցանիշներն էապես տարբերում են միջազգային չափանիշներից, համեմատաբար մեծ տոկոս են կազմում թե՛ նվազագույն եւ թե՛ առավելագույն գնահատականները։

Արա Իսպիրյանը նշեց, որ պատճառների մասին դժվար է խոսել, քանի դեռ չի կատարվել թեստերի բովանդակային վերլուծություն։ Այդուհանդերձ, նա ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ թեստային առաջադրանքների բազան բաց է՝ կան շտեմարաններ։

Ու եթե մաթեմատիկայի քննության դեպքում շտեմարանի առաջադրանքները թեստում զետեղվելիս թվերը կարող են փոփոխվել՝ առաջադրանքներն անգիր արած լինելով լուծել հնարավոր չլինելու նկատառումով, ապա պատմության պարագայում հարցերը թեստեր են տեղափոխվում նույնությամբ։

Աննա ԶԱԽԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930