Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարող ա՝ վատ երազ ա տեսել». Սասուն Միքայելյանը՝ Րաֆֆի Հովհաննիսյանին (Տեսանյութ)

Հուլիս 04,2017 12:50

«Կարող ա՝ վատ երազ ա տեսել, չգիտեմ: Ի՞նչ կապ ունի նա «Ելք» դաշինքի հետ»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Ելք» դաշինքի պատգամավոր Սասուն Միքայելյանը:

Հիշեցնենք, վերջերս, հեռուստահաղորդումներից մեկի ժամանակ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդը հայտարարել էր, որ ինքը «Ելք»-ի հիմնադիրն է, նախահայրը:

Սասուն Միքայելյանը մանրամասնեց. «Ընդհանուր փուլում, որ ցանկացել ենք համագործակցել տարբեր կուսակցությունների հետ, քննարկումներ են եղել նաև իրենց հետ: Համաձայնության չենք եկել: Դա է եղել, ո՞նց կարող է ինքը լինի «Ելք»-ի կնքահայր, նախահայր-նախապապը»:

Սասուն Միքայելյանը կողմնակից է թավշյա հեղափոխության, բայց ոչ Րաֆֆի Հովհաննիսյանի եւ ՕՐՕ դաշինքի նախաձեռնած. «Իրանք մի անգամ միացան, ի՞նչ արեցին»: Հիմա թավշյա հեղափոխության հիմքեր Սասուն Միքայելյանը չի տեսնում:

Լրագրողները հիշեցրեցին, որ Րաֆֆի Հովհաննիսյանը մեղադրել էր «Ելքին»`ընտրություններից հետո փողոց դուրս չգալու եւ ընտրությունները լեգիտիմ հայտարարելու մեջ: Սասուն Միքայելյանը հակադարձեց. «Իսկ իրանք դուրս եկա՞ն փողոց»: Նա նաեւ զարմացավ, որ «Ելքը» լեգիտիմ է հայտարարել խորհրդարանական ընտրությունները: Լրագրողները հիշեցրեցին`Ալեն Սիմոնյանը, Արարատ Միրզոյանը տարբեր առիթներով հայտարարել են այդ մասին: Սասուն Միքայելյանն ասաց, որ ինքը չգիտի`ով ինչ է ասել, բայց ընտրությունները լեգիտիմ չեն եղել:

Մանրամասները` տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31