Լրահոս
Օրվա լրահոսը

Կապիտալի արտահոսքը վերջին տարիներին գնալով միայն ավելացել է. «Ժողովուրդ»

Հուլիս 04,2017 12:52

2017թ. մայիս ամսվա մեջ Հայաստանից դուրս է բերվել 86 մլն 901 հազար դոլար, սա այս տարվա ընթացքում գրանցված ամենամեծ ցուցանիշն է. հունվարին կապիտալի արտահոսքը 42.6 մլն դոլար էր, ապրիլին այն հասել էր 86.2 մլն դոլարի։ Իսկ, ընդհանրապես, տարվա հունվար-մայիս ամիսներին Հայաստանից դուրս է բերվել 356 մլն 683 հազար դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավել է 42,6 մլն-ով։

Հատկանշական է փաստը, որ կապիտալի արտահոսքը վերջին տարիներին գնալով միայն ավելացել է, ընդ որում, հիմնական աճն արձանագրվել է համապետական ընտրություններից, քաղաքական ցնցումներից հետո, երբ իշխանությունները պյուռոսյան հաղթանակ տարան՝ մարդկանց մեջ հետեւողականորեն մարելով ընտրությունների միջոցով փոփոխություններ անելու հույսը։

Ըստ պաշտոնական վիճակագրության՝ Հայաստանում կապիտալի ամենամեծ արտահոսքը գրանցվել է 2008թ. ընթացքում, երբ, հիշում եք, նախագահական ընտրությունների կեղծիքների արդյունքում մարտի 1-ի 10 զոհերի արյան գնով Սերժ Սարգսյանը հայտնվեց նախագահի աթոռին։ Արյունալի այդ իրադարձություններն անդառնալի հարված հասցրին ոչ միայն Հայաստանի միջազգային հեղինակությանը, այլեւ բացասական լուրջ ազդեցություն ունեցան բարոյահոգեբանական վիճակի վրա։ Պատահական չէր, որ 2008թ. ընթացքում Հայաստանից կապիտալի արտահոսքի ծավալներն ամենամեծն են նորանկախ պետության պատմության ընթացքում։

Արման ԳԱԼՈՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31