Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«Մետաղական թեթեւ կոնստրուկցիա է՝ տեղափոխման հնարավորությամբ». Արամ Հարությունյանը՝ Շորժայի ափին իր օբյեկտի մասին

Հուլիս 04,2017 15:04

ԱԺ-ում Սեւանա լճից լրացուցիչ ջուր բաց թողնելու նախագծի քննարկման ժամանակ, ներկայացնելով ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի հանձնաժողովի տեսակետը, հանձնաժողովի անդամ Արամ Հարությունյաննը անդրադարձավ «Ելք» դաշինքի պատգամավոր Լենա Նազարյանի քննադատությանը՝ Շորժայի ափին կառուցված իր առանձնատան հետ կապված:

Հիշեցնենք, որ Լենա Նազարյանն ասել էր` «Շորժա գյուղից դեպի Արտանիշ արգելոցը տանող ճանապարհին՝ լճի ափից մի քիչ հեռու կառուցված է մի առանձնատուն, որը, գյուղացիների վկայությամբ պատկանում է Արամ Հարությունյանին եւ բետոնե հիմքի վրա կառուցված շինությունը գտնվում է 1900 մետր բացարձակ նիշի վրա, մինչդեռ 1903 մետրը այն նիշն է ցամաքի վրա, որից դեպի ջուրը տանող տարածքը պետք է ազատ լինի՝ ջրի տակն անցնելու համար: Այս կառուցապատումը ժամանակին օրենքի կոպիտ խախտում էր: Հիմա պարզ է, որ Սեւանա լճի ջրառի վերաբերյալ հարակից զեկուցողի ներկայացրած ցանկացած տվյալ հավատ չի ներշնչում»:

Արամ Հարությունյանը դժգոհեց, որ Շորժայի ափին իր կառուցածը առանձնատուն է որակել Նազարյանը. «Այն հիմնականում իրենից ներկայացնում է մետաղական թեթեւ կոնստրուկցիա՝ տեղափոխման հնարավորությամբ, որին լճի բարձրացմամբ վտանգ չի սպառնում: Լինելով ոչ հիմնական կառույց, անհրաժեշտության դեպքում կարող է տեղափոխվել ցանկացած նիշի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31