Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ է կարեւոր Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությունը

Հուլիս 05,2017 13:55

Հայաստանի համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ դիվերսիֆիկացնում է Հայաստանի անվտանգությունը, ուստի ՀՀ-ի համար շատ կարեւոր է այդ համագործակցությունը: Նման կարծիք հայտնեց Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը` «ՆԱՏՕ-ն Վարշավայից Բրյուսել`մարդկային անվտանգության եւ անվտանգության ոլորտի բարեփոխումները Հայաստանում», թեմայով քննարկման ժամանակ:

«ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը պետք է շարունակենք եւ սերտացնենք, որպեսզի գործ չունենանք մի պետության, մի կառույցի հետ, որը մեզ «քցում» է, մենք էլ նեղանում ենք»,- ասաց բանախոսը:

Կարեւորելով ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը, կազմակերպությունը նաեւ մարզերում է քննարկումներ իրականացնում, որպեսզի հանրության բոլոր շերտերը պատշաճ իրազեկված լինեն:

Ստեփան Գրիգորյանը նույնպես հատուկ ընդգծեց քանիցս ասված ճշմարտությունը`ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունն ուղղված չէ երրորդ պետության դեմ. «Այն փոխլրացնող է»:

Նա նկատեց, որ ՆԱՏՕ-ի հետ համագործակցության շրջանակներում Հայաստանը կոռուպցիայի դեմ պայքարի խնդիրներ էլ է դրել, ՌԴ-ի, ՀԱՊԿ-ի հետ համագործակցության շրջանակներում, նման խնդիրներ չեն դրվում:

Ստեփան Գրիգորյանը ողջունեց Ուկրաինային, որի Ռադան ժամեր առաջ ՆԱՏՕ-ին անդամակցության որոշում կայացրեց, ողջունեց այդ ուղին բռնած Վրաստանին, Մոնտենեգրոյին, հույս հայտնեց, որ երբեւէ Հայաստանն էլ կկարողանա այդ ճանապարհը բռնել:

Վրաստանում ՆԱՏՕ-ի գրասենյակի ղեկավարի տեղակալ Ռոսարիա Պուգլիսին էլ ասաց. «Մենք գնահատում ենք Հայաստանի մասնակցությունը ՆԱՏՕ-ի խաղաղապահ առաքելություններում, բայց ՆԱՏՕ-ն միայն ռազմական հարաբերությունների համագործակցություն չէ»: Նա ընդգծեց` այս համագործակցությունը հավասարը-հավասարի հարաբերություններ է պահանջում: Հայաստանը դա անում է եւ գովելի է: Նա դրական է համարում, որ լինելով ՀԱՊԿ-ի անդամ, Հայաստանը բավական բարեհաջող համագործակցում է ՆԱՏՕ-ի հետ:

Հիշեցնենք, հայկական խաղաղապահ ուժերը առաքելություն են իրականացնում Կոսովոյում, Իրաքում, Աֆղանստանում, Լիբանանում:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31