Լրահոս
Օրվա լրահոսը

Սեյրան Սարոյան. «Միլիցուց ո՞վ ա լավ բան տեսե» (Տեսանյութ)

Հուլիս 07,2017 11:58

«Ռուսաստանն իրա պալիտիկան ունի, մենք մեր պալիտիկան: Հիմա ոնց որ ասես՝ մեր բաջանաղը լավ մարդ չի, մենք էլ լավ մարդ չենք»,- սա ՀՀԿ-ական գեներալ-պատգամավոր Սեյրան Սարոյանի մեկնաբանությունն է հարցին, որ Հայաստանի ռազմավարական գործընկեր Ռուսաստանը Ադրբեջանի գործողություներին հստակ արձագանք չի տալիս:

Այսօր խորհրդարանում լրագրողները Սեյրան Սարոյանի հետ զրուցում էին սահմանային վերջին սրացումների մասին: Լրագրողներից մեկի դիտարկմանը, որ Ռուսաստանն իր կամքն է թելադրում Հայաստանին, Սեյրան Սարոյանը հակադարձեց. «Գերտերություն ա, բա ի՞նչ ես ուզում: Ռուսաստանը մենակ մեզի՞ ա թելադրում, միշտ էլ ուժեղի մոտ թույլը մեղավոր չի՞: Հիմա եթե Ռուսաստանի հետ թշնամի դարձանք, մեր վերջն ի՞նչ ա ըլնելու»:

Լրագրողները հետաքրքրվեցին նաեւ «Սասնա ծռերի» դատավարությամբ: «Ոչ թե «Սասնա ծռեր», այլ ՊՊ ծռերն են, գնացին ՊՊԾ-ն գրավին, դարձան ՊՊ ծռերը»,- բնութագրեց Սեյրան Սարոյանը:

Խոսելով ոստիկանների կողմից «Սասնա ծռերի» անդամներին ծեծի ենթարկելու մասին՝ Սեյրան Սարոյանն ասաց. «Մարդ են, կարող ա տփեն էլ իրար: Ոստիկաններն ինչի՞ հմար են, դրանք հո կրթության նախարարությունից չեն: Միլիցուց ո՞վ ա լավ բան տեսե»,- ասաց նա:

Հարցին էլ`Սերժ Սարգսյանը անարդարության դեմ պատերազմ է հայտարարել. ովքե՞ր են Հայաստանում անարդարություն սերմանում, պատգամավորը պատասխանեց. «Դուք, բա ո՞վ: Չեղած տեղից բաներ կմոգոնեք, կխոսաք, էլ գող կատու, էլ քաչալ շուն, սկսում եք տուրուդմփոց, կռիվ, մուտիլովկա: Ես շատ գիտեմ, ես ոնց կարամ ասեմ՝ ով ա անարդար, ով արդար: Դրա համար կան հատուկ պետական կառույցներ, որոնք կպարզեն, թե ով ա անարդար, հերը կանիծեն»:

Դիտարկմանը, փաստորեն, Սերժ Սարգսյանին տասը տարի չի՞ հաջողվել պարզել՝ ով է անարդարության համար մեղավորը, նա պատասխանեց. «Մենք ջահել պետություն ենք, էդ Սերժ Սարգսյանը 10 տարվա մեջ ի՞նչ պտի աներ, կախարդական փայտիկ ունե՞ր, ի՞նչ ուներ էդ խեղճ մարդը: Հետո մեր մենթալիտետից ա գալիս, սաղս մեկը մյուսի վրա շառ ենք անում»:

Սեյրան Սարոյանը համամիտ չէ, որ Սերժ Սարգսյանը թույլ է տվել, որ պաշտոնյաները թալանեն երկիրն ու հարստանան: «Երկրի նախագահը կյանքում թույլ կտա՞ բան գողնան: Պաշտոնյաները բիզնես են անում, հարստանում են, ո՞նց են հարստանում»,-բացատրեց նա:

Նա չի կարծում, որ Սերժ Սարգսյանը պետք է իր տեղը զիջի մեկ ուրիշի, ով կկարողանա բարեփոխումներ իրականացնել. «Մի հատ ցույց տուր կախարդական փայտիկով մարդու, մենք էլ զիջենք: Հենց գտիս բերես, մենք էլ կզիջենք»:

Նա չգիտե` 2018 թվականին Սերժ Սարգսյանը լինելո՞ւ է վարչապետ. «Էն վերևի խաղերը որ կան, մենք ըստե խաբար չենք»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Գոհար says:

    Սեյրան Սարոյանը Հաշմանդամության կարգ է ստացել՞։ Եթե ոչ ,ոնց որ թե այնքան էլ հարգալից չէ կանանց հետ հարցազրույց վարել միջանցքում նստած։ Իսկ վերջում էլ ծխելու գովա՞զդ, շա՜տ ուժեղ է։

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31