Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր ազգն ունի բոլոր հնարավորությունները՝ կառուցելու անվտանգ, զարգացած և բարեկեցիկ Հայաստան. «Ապրելու երկիր»

Սեպտեմբեր 21,2026 14:50 Share

Սիրելի՛ հայրենակիցներ,
Այսօր մեծ տոն է, թերևս ամենանշանավոր տոնը մեզ համար։

Անկախությունը մեր ժողովրդի դարավոր պայքարի, նվիրումի և միասնական կամքի արդյունքն է։ Այն մեզ տրված ժառանգություն չէ միայն, այլ ամեն օր պահպանելու, ամրապնդելու և սերունդներին փոխանցելու պատասխանատվություն։

Մենք՝ որպես ժողովուրդ, անցել ենք բազմաթիվ փորձությունների միջով և ամեն անգամ կարողացել ենք վերագտնել ինքներս մեզ, վերականգնվել ու շարունակել առաջ շարժվել։

Այսօր էլ պետք է առաջնորդվենք մեր ժողովրդի մեծ ներուժով և իմաստնությամբ: Մեր ազգն ունի բոլոր հնարավորությունները՝ կառուցելու անվտանգ, զարգացած և բարեկեցիկ Հայաստան, որտեղ հայ մարդը կապրի վստահությամբ, կաշխատի, կստեղծի և իր ապագան կկապի իր հայրենիքի հետ:

Անկախության կերտման պատմությունը մեզ պարտավորեցնում է լինել արժանի այդ անկախությանը և ամեն օր մեր աշխատանքով ու նվիրումով ամրապնդել մեր պետականությունը։

Մեր երկրի ապագան կախված է մեզանից՝ մեր որոշումներից և մեր միասնական կամքից։

Եվ թող անկախ Հայաստանի առաջիկա տարիները լինեն խոհեմության, զարգացման և խաղաղության տարիներ։

Շնորհավո՛ր Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակը:
Խոնարհում Հայրենիքի ազատության համար զոհվածների հիշատակին:

«Ապրելու երկիր» կուսակցություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930