Գերմանիայի Համբուրգ քաղաքում` G20-ի շրջանակում, հանդիպում է տեղի ունեցել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև, գրում է meduza.io-ն։
Հանդիպմանը մասնակցել են նաև Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը։
Բանակցությունները շարունակվել են 2 ժամ 15 րոպե։
Ավելի ուշ Պուտինը լրագրողներին հայտնել է, որ զրուցը շատ երկար է տևել, քանի որ բազմաթիվ հարցեր էին կուտակվել` Սիրիա, Ուկրաինա։ Նա նշել է, որ քննարկվել են նաև երկկողմ խնդիրներ, անդրադարձել են ահաբեկչության և կիբերանվտանգության հարցերին։
Պատրաստեց` Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ