«Հիմնադիր խորհրդարան»-ի աջակից, «Սասնա ծռեր»-ի համակիր Փայլակ Թեւանյանին այսօր մեղադրանք է առաջադրվել՝ հունիսի 28-ին դատական կարգադրիչին ապտակելու համար։
Ըստ մեղադրանքի՝ նա «Սասնա ծռեր»-ի գործով նիստի ժամանակ Ավան եւ Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի շենքի դարպասների դիմաց է ապտակել կարգադրիչին։ Փայլակ Թեւանյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը. «Այս ամենն անում են իրենց կեղտոտությունները ծածկելու համար։ Դատարանում տղաներին ծեծեցին, փոխանակ ոստիկաններին մեղադրանք առաջադրեին, ինձ մեղադրանք առաջադրեցին»,- ի«ն ասաց «Հիմնադիր խորհրդարան»-ի աջակիցը։
Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «Ա1+»-ի կայքում: