Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամի տնօրեն է ընտրվել Արա Խզմալյանը

Հուլիս 19,2017 13:36

Հիմնադրամի գործադիր տնօրեն է ընտրվել Արա Խզմալյանը

Այսօր տեղի է ունեցել Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամի խորհրդի անդրանիկ նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը։ Նիստի օրակարգային առաջին հարցը Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամի տնօրենի ընտրությունն էր։ Խորհուրդը միաձայն կողմ է քվեարկել Արա Խզմալյանի թեկնածությանը։
Խորհուրդը հաստատել է նաև հիմնադրամի բյուջեն, որը կուղղվի զբոսաշրջության ոլորտում պետական ծրագրերի իրականացմանը։

Խորհրդի նիստի օրակարգային վերջին կետը հիմնադրամի հաստիքացուցակի հաստատումն էր։

Սուրեն Կարայանը հաջողություն է մաղթել հիմնադրամին՝ ընդգծելով, որ հիմնադրամի առջև հավակնոտ նպատակներ են դրված, որոնք պետք է լավագույնս իրագործվեն։
Հիմնադրամի նորանշանակ տնօրեն Արա Խզմալյանը նշել է, որ Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամի ուշադրության կենտրոնում են լինելու արդյունավետ մարքեթինգային միջոցառումների իրականացման և զբոսաշրջային արդյունքի զարգացման խնդիրները։

 

Մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31