Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքային տրանսպորտում օտար պետությունների խորհրդանիշերն անընդունելի են

Հուլիս 24,2017 16:12

Երեւանի ավագանիում «Ելք» խմբակցության անդամ Արայիկ Հարությունյանն այսօր նման բովանդակությամբ նամակ է հղել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին:

Հարգելի՛ պարոն Մարգարյան,

Երևանը սպասարկող քաղաքային տրանսպորտում բազմիցս ականատես եմ եղել մի երևույթի, երբ ավտոբուսներում կախված են օտար պետությունների դրոշներ:

Հիմնականում դրանք Ռուսաստանի Դաշնության դրոշներ են, սակայն հանդիպել են նաև ԱՄՆ-ի, Ֆրանսիայի դրոշներ: Այն, որ մեր ինքնիշխան պետության մայրաքաղաքի տրանսպորտում առկա են այլ երկրների սիմվոլներ, համարում եմ անընդունելի ու անարգանք մեր պետականության հանդեպ: Ես եղել եմ բազմաթիվ երկրներում և որևէ տեղ չեմ արձանագրել նման արատավոր երևույթ: Եվ դա այն դեպքում, երբ այդ պետություններում քաղաքային տրանսպորտի վարորդները հաճախ օտարեկրացիներ են, սակայն Երևանում այլ պետության դրոշներ վեր են բարձրացնում ՀՀ քաղաքացիները:

Եղել են դեպքեր, երբ անձամբ կապվել եմ երթուղին սպասարկող ընկերությունների ղեկավարների հետ, սակայն նման անհատական մոտեցումն անարդյունավետ է, քանի որ այս խնդիրը կրում է համակարգային բնույթ և պահանջում է համակարգային լուծում: Ուստի հաշվի առնելով վերոնշյալը՝ դիմում եմ Ձեզ հրահանգավորելու համապատասխան ստորաբաժանումներին, մասնավորապես՝ Տրանսպորտի վարչությանը, երթուղային գծերը սպասարկող ընկերությունների ղեկավարության միջոցով այս արատավոր երևույթին վերջ դնելու համար:

 

Մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31