Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

ԱԳՆ-ում քննարկվել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների վերջին զարգացումերը

Հուլիս 24,2017 19:40

Հուլիսի 24-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանն ընդունեց Եվրոպական խորհրդարանի տարբեր ստորաբաժանումների ներկայացուցիչների։

Հանդիպմանը մանրամասն անդրադարձ կատարվեց ՀՀ-ԵՄ հարաբերությունների վերջին զարգացումերին, տարբեր ոլորտներում իրավապայմանագրային դաշտի ձևավորման շուրջ ընթացող աշխատանքներին, ԵՄ ծրագրերում Հայաստանի մասնակցությանը:

Փոխնախարար Նազարյանը շեշտեց, որ կյանքի է կոչվել է Ռիգայի գագաթաժողովի համատեղ հռչակագրում արտացոլված հանձնառությունների մեծ մասը՝ դրանց լիակատար իրականացման առումով կարևորելով ակտիվ համագործակցությունը ինչպես ԵՄ կառույցների, այդ թվում՝ Եվրոպական խորհրդարանի, այնպես էլ ԵՄ անդամ երկրների հետ:

Հյուրերի խնդրանքով Կարեն Նազարյանն անդրադարձավ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելու նպատակով համապատասխան պայմանների ստեղծման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից ձեռնարկվող ջանքերին՝ ընդգծելով, որ Բաքվի ապակառուցողական ու սադրիչ քայլերը խոչընդոտում են դրանց։

Հայաստանի փոխարգործնախարարը պատասխանեց հրատապ տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ բազմաթիվ հարցերի։

Պայմանավորվածություն ձեռք բերվեց օրակարգային հարցերի շուրջ նման ձևաչափով հանդիպումները շարունակական դարձնելու մասին։

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31