Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«18 տարեկանին տանում են առաջնագիծ, իսկ փորձառու ազատամարտիկին ասում՝ գնա «ստայանկում» 2 կոպեկ փող աշխատի». ազատամարտիկ (տեսանյութ)

Հուլիս 29,2017 14:09

«Չկա խաղաղության մասին պայմանագիր, կա զինադադար, որն իշխանավորների համար չակերտներում է. գիտեն, թե պատերազմը վերջացել է, ընկել են իրենց անձնական գործերով եւ երկիրն են թալանում»,-«Բլից ինֆո» մամուլի ակումբում այսօր անդրադառնալով Արցախյան հակամարտության կարգավորման խնդրին, ասաց «Արժանապատիվ ազատամարտիկ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, Արցախյան պատերազմի մասնակից Գագիկ Սարուխանյանը:

«Պատերազմը չի ավարտվել: Այսօրվա ՀՀ բանակը կրկնապատճենն է սովետական բանակի, մինչդեռ անկախ Հայաստանը չի կարող նման բանակ ունենալ: 18 տարեկան երեխային տանում են առաջնագիծ, իսկ փորձառու ազատամարտիկներին ասում են՝ գնա կանգնի «ստայանկեն»՝ երկու կոպեկ փող աշխատի: Թալան է բանակում… Մեր նման երկիրը չունի շռայլության այնպիսի իրավունք, որ բանակ թալանի»,-դժգոհեց ազատամարտիկը:

Նրա բնորոշմամբ. «Արցախը ՀՀ մաս է եւ վերջ, այս տրամաբանությամբ պետք է գործել»: Ինչ վերաբերում է ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենքի հերթական խմբաքանակի մատակարարմանը, Սարուխանյանի խոսքով. «Գեներալներն ասում են՝ «դե Ռուսաստանը մեր ընգերն ա, ինչ կա՞ որ, բիզնես է, անում է»…այ այսպիսի գեներալներ ունենք»:

Մանրամասն՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31