Լրահոս
Օրվա լրահոսը

«Արցախը» բալանսավորված ֆուտբոլ է դավանելու. պետք է և լավ հարձակվի, և լավ պաշտպանվի

Օգոստոս 03,2017 13:14

Արցախ» նորաստեղծ ֆուտբոլային ակումբի շնորհանդեսը և պաշտոնական բացումը տեղի ունեցավ ս.թ. օգոստոսի 1-ին նախկին «Միկա» մարզադաշտում:

Միջոցառման ընթացքում ներկայացվեցին ակումբի նախագահ Սևան Ասլանյանը, մարզչական շտաբը՝ գլխավոր մարզիչ Տիգրան Եսայանի գլխավորությամբ, ինչպես նաև թիմի 22 ֆուտբոլիստները: Ներկայացրեցին նաև թիմի հատուկ մարզաշապիկները, որոնցով էլ «Արցախը» մուտք կգործի Հայաստանի Առաջին խմբի առաջնություն:

Նշենք, որ Արցախ թիմի գլխավոր գործընկերն ու աջակիցն է «Մեգնա» ընկերությունը, որը հանդիսանում է աշխարհահռչակ Renault ապրանքանիշի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում:

Ինչպես նշում է «Մեգնա» ընկերության մարքեթինգի բաժնի ղեկավար Արսեն Մանասյանը, սպորտային նախաձեռնություններին աջակցելն ու խրախուսելը առաջնային է իրենց համար և նմանատիպ նախագծերի առկայությունը կարևոր է նաև հասարակության համար: Նշեց նաև,որ իրենք վստահ են, որ «Արցախ» թիմն ունենալու է բազմաթիվ հաջողություններ և իր ուրույն ձեռագիրն է թողնելու հայկական ֆուտբոլի զարգացման գործում»:

Թիմի գլխավոր մարզիչ Տիգրան Եսայանը լրագրողների հետ զրույցում շնորհակալություն հայտնեց բոլոր գործընկերներին աջակցության համար և նշեց, որ թիմը բավականին պատրաստված է և նրանց առջև առաջին տեղով Բարձրագույն խմբի առաջնություն դուրս գալու խնդիր է դրված:  «Արցախը» բալանսավորված ֆուտբոլ է դավանելու. պետք է և լավ հարձակվի, և լավ պաշտպանվի: Այն  տարբերվում է մյուս թիմերից իր անհատ ֆուտբոլիստներով  և նրանց գրագետ խաղով»,- նշեց Տ. Եսայանը:

«Արցախը» կապ է ունենալու նաև Արցախի մարզադպրոցի հետ: Այժմ էլ թիմի ֆուտբոլիստներից 5-ը Արցախից են: Մինչ կհստակեցվի սեփական մարզադաշտ ունենալու հարցը, նորաստեղծ թիմի տնային հանդիպումներին երկրպագուները կարող են հետևել նախկին «Միկա» մարզադաշտում:

Մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031