Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթաշենում հայտնաբերվել է 2 հատ հրետանային արկ, 1 հատ հակատանկային ականանետի արկ և 1 հատ հրթիռային արկ՝ բոլորը մարտական վիճակում

Օգոստոս 04,2017 10:44

Օգոստոսի 3-ին, ժամը 22:01-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավիթաշեն 2-րդ փողոցի տներից մեկում հայտնաբերվել է 4 արկ:

Պարզվել է, որ հայտնաբերված ռազմամթերքը՝ 2 հատ հրետանային արկ 125 մմ, 1 հատ հակատանկային ականանետի արկ և 1 հատ հրթիռային արկ՝ բոլորը մարտական վիճակում:

Դեպքի վայր է մեկնել Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի ինժեներասակրավորական և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը:

Ժամը 00:45-ին ՀՀ Պաշտպանության նախարարության ծառայողները զինամթերքը տեղափոխել են ականազերծման կենտրոն:

Հիշեցնենք, որ օգոստոսի 2-ին, ժամը 20:02-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավիթաշեն 2-րդ փողոցի տներից մեկում տեղի է ունեցել պայթյուն, կան տուժածներ:

Պարզվել է, որ Ռ. Մ.-ին պատկանող թիվ 56/2 տան բակում տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետևանքով 1997 թ. ծնված Ա. Ե.-ը և 1985 թ. ծնված Ն. Ե.-ը տարբեր մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են «Արմենիա» ՀԲԿ, որտեղ Ն. Ե.-ը մահացել է, իսկ Ա. Ե.-ի առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծայրահեղ ծանր:

Դեպքի վայրում հայտնաբերվել է 2 ական, որոնցից մեկը՝ մասնատված:

ԱԻՆ հաղորդագրություն

Լուսանկարը՝ Գագիկ ՇԱՄՇՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031