Լրահոս
Օրվա լրահոսը

27-ամյա երիտասարդի զարկերակն էր կտրվել, նրան արյունաքամ վիճակում են հասցրել հիվանդանոց (Տեսանյութ)

Օգոստոս 08,2017 12:05

Նախօրեին Դիլիջանում հոգեհացից հետո տեղի ունեցած դանակահարությունից տուժած Դիլիջանի բնակիչ 27-ամյա Արթուր Եգանյանը Տավուշի բժշկական կենտրոն տեղափոխվելուց հետո րոպեներ անց մահացել է: Այս մասին Aravot.am-ին պատմեց Տավուշի բժշկական կենտրոնի բուժգծով փոխտնօրեն Սահակ Մկրտումյանը:

Ըստ նրա, Արթուր Եգանյանն իրենց մոտ տեղափոխվել է արյունաքամ վիճակում. «Մահացել է սուր արյունահոսության հետեւանքով: Դանակահարության հետեւանքով վնասվել էր զարկերակը,ճանապարհին արդեն լրիվ արյունաքամ վիճակում է եղել ու րոպեների ընթացքում մահացել է»:

Պարոն Մկրտումյանի խոսքով, իրենց կենտրոն տեղափոխված երիտասարդի հայրը եւս ունեցել է վնասվածքներ, բայց ամբուլատոր բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել հիվանդանոցից: Իսկ դեպքի մասնակից ու կրկին իրենց հիվանդանոց տեղափոխված Հայկ Գուլանյանը, ըստ մեր զրուցակցի, իրենց մոտ է տեղափոխվել գանգուղեղային տրավմայով ու նստատեղի շրջանում կտրած, ծակած վնասվածքով. «Այս պահին նրա վիճակը միջին ծանրության է»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031