Լրահոս
Օրվա լրահոսը

Դանիել Դեքերը ցանկություն է հայտնել Արցախում հանդես գալ մենահամերգով և երգել Արցախի հանդեպ իր մեծ սիրո մասին

Օգոստոս 30,2017 18:40

Այսօր Գրականության և արվեստի թանգարանի երաժշտարվեստի ցուցասրահում տեղի ունեցավ նվիրյալ հայասեր և հայ երգարվեստի մեծ սիրահար ամերիկացի երգիչ և կոմպոզիտոր Դանիել Դեքերի մամուլի ասուլիսը՝ նվիրված «Իմ Արցախ» համերգային ծրագրին։

Անվանի երաժիշտը շուրջ 15 տարի է հայ ժողովրդի և Հայաստանի կողքին է: Լինելով Հայոց ցեղասպանությանը նվիրված «Ադանա» և «Հիշի´ր» ստեղծագործությունների համահեղինակ, թողարկելով բացառապես հայերեն երգերով ձայնասկավառակ, Երևանում հանդես գալով հայ երգարվեստը ներկայացնող բացառիկ համերգային ծրագրով` Դեքերը, այնուամենայնիվ, գտնում է, որ դեռևս ունի մի մեծ բացթողում:

Երգիչը ցանկություն է հայտնել Արցախի Հանրապետությունում հանդես գալ մենահամերգով և երգել Արցախի հանդեպ իր մեծ սիրո մասին: Նա համոզված է, որ իր այս քայլով կարող է նպաստել Արցախի ճանաչման խնդրին և օրինակ ծառայել շատ օտարազգի հայասեր գործիչների համար։

Նախագծի հովանավորներ՝ ԱՀ մշակույթի և երիտասարդության հարցերի և ՀՀ մշակույթի նախարարություններ։ Աջակիցներ՝ «Նոր Ձորաբերդ» հյուրանոցային համալիր, «Ալֆա սաունդ» ձայնագրման ստուդիա, Գրականության և արվեստի թանգարանի «Պատասխան՝ 100 տարի անց» հարթակ։

Համերգը կիրականացվի Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախմբի (գեղ. ղեկավար և գլխավոր դիրիժոր` Նորայր Դավթյան) և հայ երգիչների մասնակցությամբ: Ծրագրում նախատեսված են զուգերգեր Համլետ Գևորգյանի, Լեյլա Սարիբեկյանի, Անահիտ Շահբազյանի, Եվա Եգանյանի հետ:

«Իբրև հայոց հողում չծնված մեկը՝ ես հայության կողքին եմ՝ իմ ձայնը նրանց ձայնին միացնելու. միասին ենք, ուստի չենք նահանջելու, չենք ընկճվելու, չենք ընկրկելու։ Ճշմարտությամբ կազատագրվենք…».Դանիել Դեքեր, «Պատասխան՝ 100 տարի անց» պատկերագիրք, 2015թ.։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031