Լրահոս
Օրվա լրահոսը

Էդվարդ Նալբանդյանը ներկայացրել է ՀՀ-ԵՄ համագործակցությունը և այդ բնագավառում սպասվող իրադարձությունները։

Սեպտեմբեր 04,2017 18:55

Սեպտեմբերի 4-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Դանիայի Թագավորության մշակույթի և եկեղեցական հարցերով նախարար Մետտե Բոկին:

Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանն ընդգծեց, որ Կոպենհագենում ՀՀ դեսպանության հիմնումից ի վեր զգալիորեն ակտիվացել են երկկողմ կապերը և փոխայցելությունները, ինչը նպաստում է տարբեր բնագավառներում փոխգործակցության զարգացմանը։

Դանիայի Թագավորության մշակույթի և եկեղեցական հարցերով նախարար Մետտե Բոկը շնորհակալություն հայտնեց ընդունելության համար և փոխանցեց ԱԳ նախարար Անդերս Սամուելսենի ողջույններն ու բարեմաղթանքները։ Նա հույս հայտնեց, որ իր այցը կնպաստի հայ-դանիական երկկողմ հարաբերությունների հետագա խորացմանը:

Զրուցակիցներն անդրադարձան միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցությանը, շեշտեցին իրավապայմանագրային դաշտի ընդլայնման կարևորությունը։

Հանդիպմանը քննարկվեցին մշակույթի ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման ուղղությամբ իրականացված նախաձեռնությունները և նոր ծրագրերի հեռանկարները։

Հյուրի խնդրանքով նախարար Նալբանդյանը ներկայացրեց Հայաստան-Եվրոպական միություն համագործակցությունը և այդ բնագավառում սպասվող իրադարձությունները։

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930