Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչու Մանուկ Սիմոնյանի մահվան քառասունքին այդպես էլ եղբայրը չհրապարակեց սենսացիոն ձայնագրությունները

Սեպտեմբեր 09,2017 15:45

Արմավիրի մարզպետի սպանված խորհրդականի եղբայրը` Արամ Սիմոնյանը, Aravot.am-ի հետ զրույցում պարզաբանեց, թե ինչու չի հրապարակում այն ձայնագրությունները, որոնք նա հայտնաբերել է եղբոր սպանության սեփական հետաքննությունն անելիս:

Հիշեցնենք, որ նա խոստացել էր կարեւոր ձայնագրություն հրապարակել հենց եղբոր մահվան քառասուն օրը լրանալու օրը, սակայն քառասունքի օրն անցավ, բայց Արամ Սիմոնյանն այդպես էլ ոչինչ չհրապարակեց:

Հիշեցնենք նաեւ, որ Նորիկ Սիմոնյանը մեզ հետ զրույցում հորեղբոր հայտարարությունները համարել էր անհեթեթություն` պնդելով, որ նրա ձեռքի տակ ոչ մի ձայնագրություն չկա:

«Ցավոք սրտի, հասկանալի պատճառներով, Նորիկը բարոյական իրավունք չուներ մասնակցելու քառասունքի արարողությանը… Սպասեք քննության ավարտին, իմ միջնեկ եղբայրն արգելում է հիմա հրապարակել: Իրական կրկնօրինակն իր մոտ էլ կա, մի քիչ էլ սպասեք»,- ասաց Արամ Սիմոնյանը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930