Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի սննդարդյունաբերությունը ներկայացնող տաղավարը լավագույնն է ճանաչվել միջազգային էքսպոյում (Տեսանյութ)

Սեպտեմբեր 13,2017 12:24

Սեպտեմբերի 11-14-ը Մոսկվայում ընթացող «WorldFood Moscow 2017» միջազգային ցուցահանդեսին մեր երկիրը ներկայացնող՝ Հայաստանի զարգացման հիմնադրամի կառուցած տաղավարը լավագույնն է ճանաչվել։ ՀԶՀ աջակցությամբ մեր երկրի սննդարդյունաբերության ոլորտը մոսկովյան էքսպոյին ներկայացնում են 16 հայկական ընկերություններ։

«WorldFood Moscow 2017»-ի կազմակերպիչները մրցանակը ՀԶՀ Մարքեթինգի թիմի միջոցառումների կազմակերպիչ Լուսինե Բալայանին են հանձնել այն ժամանակ, երբ Հայաստանի տաղավարում միջազգային գնորդների ու մատակարարների համար կազմակերպվել էր համտես։ Ընտրությունը կատարվել է փորձագիտական հանձնաժողովի ու այցելուների կողմից։

«Սա գնահատում եմ որպես մեր թիմի՝ մարքեթինգային լավ արդյունք և, հետևաբար, էքսպոյի մասնակից ընկերություններից ակնկալում եմ ավելի հաջող բանակցություններ ու արտահանման ավելի մեծածավալ պատվերների պայմանագրեր»,- նշել է ցուցահանդեսի օրերին հայ արտադրողների հետ Մոսկվայում գտնվող՝ ՀԶՀ գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը։ Նախորդ ցուցահանդեսից հայկական արտադրողները վերադարձել են շուրջ 570 միլիոն դրամի արտահանման 12 պայմանագրերով։

Հայկական տաղավարում ներկա են եղել նաև ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը և ՌԴ-ում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը։ Հիմնադրամը տեղական արտադրողներին աջակցում է արտահանման խթանման՝ Կառավարության ռազմավարության շրջանակում։

Տեսանյութը տրամադրել է Առաջին ալիքի «Օրակարգ» լրատվականը՝ բոլորին ազատ օգտագործման նպատակով, որի համար շնորհակալություն ենք հայտնում ։ «WorldFood Moscow 2017»-ի մասին այլ մանրամասներ ։

 

Հայաստանի զարգացման հիմնադրամի լրատվական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930