Լրահոս
Օրվա լրահոսը

Ալավերդու քաղաքապետն այսօր գործուղման է մեկնել. մանրամասներ` Երեւանում հնչած կրակոցներից (լրացված)

Սեպտեմբեր 14,2017 15:55

Այսօր Երեւանի կենտրոնում տեղի ունեցած կրակահերթի զոհը , ըստ armtimes.com-ի , գործող քաղաքապետ Կարեն Փարեմուզյանի թիմակից Ալավերդիում քրեական հեղինակություն համարվող Վահագն Աբգարյանի մտերիմներից է:

Aravot.am-ը փորձեց տեղեկություններ ստանալ Կարեն Փարեմուզյանից, բայց քաղաքապետարանից տեղեկացրին, որ քաղաքապետն այսօր գործուղման է մեկնել, աշխատանքի կգա վաղը:

Հիշեցնենք, որ այսօր Երեւանի կենտրոնում կրակահերթի հետեւանքով մահացել ու վիրավորվել են Ալավերդիի բնակիչներ:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Հ.Գ.- Նախնական տվյալներով հայտնի է դարձել, որ վիրավորվածը Ալավերդիի հայտնի քրեական հեղինակություն Վահագն Աբգարյանն է

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930