Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Մելիքյան. «Ես էլ մեր եկեղեցու հետեւորդ եմ ու երկրպագու»

Սեպտեմբեր 15,2017 10:24

«Ես էլ ինքս մեր եկեղեցու հետեւորդ եմ ու երկրպագու: Ավելի լավ է ազգանվեր լինել, հայ եկեղեցու մոլի երկրպագու, քան որոշների նման տարաբնույթ աղանդների, կեղծ ուսմունքների ու ապազգային երեւույթների պաշտպան»,- սա ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանի պատասխանն է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանին:

Ավետիք Իշխանյանը քննադատել էր Էդուարդ Շարմազանովին`ասելով. «…երբ կարդում ես Շարմազանովի կարծիքը, տպավորություն է ստեղծվում, որ նա հայ առաքելական եկեղեցու մոլի հետեւորդ է, ինչը բոլորովին հարիր չէ պետական բարձրաստիճան պաշտոնյային, որովհետեւ նա եթե այդպես է մտածում, ուրեմն իր մասնագիտությունը սխալ է ընտրել, ճիշտ կաներ, որ գնար Գեւորգյան ճեմարան, դառնար բարձրաստիճան հոգեւորական եւ քարոզեր Առաքելական եկեղեցու ուսմունքը»:

Իսկ այս ամենը հետեւեց նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի ֆեյսբուքյան գրառմանը  Հայ Առաքելական եկեղեցուն նրանում, որ երկու անգամ խանգարել է հայկական պետականության կայացմանը: Էդուարդ Շարմազանովը չէ համաձայնել Հրանտ Բագրատյանի հետ`նկատելով, որ հավանաբար նախկին վարչապետը որոշել է օրիգինալ երեւալ ու այդ պատճառով էլ քննադատում է մեկ հայոց լեզուն, մեկ եկեղեցուն:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930