Լրահոս
Օրվա լրահոսը

Սեֆիլյանին եւ Ներսես Պողոսյանին նիստերի դահլիճ բերելու միջնորդությունը մերժվեց

Սեպտեմբեր 15,2017 14:22

«Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների» գործով դատական նիստում այսօր ամբաստանյալներից Ժիրայր Սեֆիլյանի եւ Ներսես Պողոսյանի համար որպես հանրային պաշտպան նշանակված Մարինե Թովմասյանը ներկայացրեց վերջիններիս նիստերի դահլիճ բերելու միջնորդություն, որպեսզի նրանք զրկված չլինեն վկաներին հարցեր ուղղելու հնարավորությունից:

Մեղադրող-դատախազ Պետրոս Պետրոսյանը միջնորդության դեմ առարկեց՝ ասելով, որ նրանք չեն ենթարկվել նախագահող դատավորի օրինական պահանջին, այդ պատճառով են հեռացվել նիստերի դահլիճից:

Հիշեցնենք, որ նախորդ նիստերում դատարանի հանդեպ անհարգալից վերաբերմունքի՝ դատավորի գալուն պես ոտքի չկանգնելու եւ առանց թույլտվության տեղից խոսելու համար նրանք որոշակի ժամանակով հեռացվել են նիստերի դահլիճից:

Միջնորդությունը մերժվեց: Ապա Մարինե Թովմասյանը հիշեցրեց՝ ամբաստանյալներ Ժիրայր Սեֆիլյանը եւ Ներսես Պողոսյանը հրաժարվել են  իր մասնագիտական ծառայություններից, սակայն դատարանը, հաշվի առնելով նրանց՝ սանկցիայի ենթարկված լինելու փաստը, որոշել է իրեն որպես պաշտպան ներգրավել: Հակասությունը հաշվի առնելով՝ Թովմասյանը միջնորդեց գործի վարույթը կարճել, որպեսզի կարողանա դիմել Սահմանադրական դատարան: Այս միջնորդությունը եւս մերժվեց:

Հիշեցնենք, որ «Հիմնադիր խորհրդարան»-ի առաջնորդ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, ազատամարտիկ Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է մի խումբ անձանց հետ, զենքի գործադրմամբ, շենքեր, շինություններ, հաղորդակցության և կապի միջոցներ զավթելու փորձի մեջ, այդ թվում՝ Երևանի հեռուստաաշտարակը, ինչի ընթացքում էլ վերջինս կազմակերպել է մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելը, փոխադրելը և տարբեր վայրերում դրանք ապօրինի կերպով պահելը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930