Լրահոս
Օրվա լրահոսը

Մովսես Հակոբյանը՝ տարածքների հանձնման մասին. «Բանակը կատարելու է այն, ինչ կորոշի քաղաքական իշխանությունը» (Տեսանյութ)

Սեպտեմբեր 21,2017 12:42

Այսօր Եռաբլուրում լրագրողները ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանից հետաքրքրվեցին՝ ի՞նչ կարծիք ունեք տարածքների վերադարձման մասին, որի հետ կապված օրերս հայտարարություն արեց նաեւ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

Մովսես Հակոբյանը պատասխանեց, որ զինվորական ղեկավարությունը բանակցություններ չի վարում, դրանով զբաղվում են քաղաքական իշխանությունները:

Հարցին՝ այսինքն, բանակը կընդդիմանա՞ տարածքների հանձնմանը՝ Մովսես Հակոբյանը պատասխանեց. «Բանակը կատարելու է այն, ինչ կորոշի քաղաքական իշխանությունը»:

Հարցին՝ չկա՞ն տարածքներ, որոնք անվտանգությանը չեն սպառնա եւ կարող ենք տալ՝ Մովսես Հակոբյանը պատասխանեց. «Ավելին ասեմ՝ մեզ ավելի շատ տարածքներ են պետք, որ կերաշխավորեն մեր հանրապետության անվտանգությունը»:

Խոսելով Ադրբեջանին մատակարարվող զենքի մասին՝ Մովսես Հակոբյանը վստահեցրեց, որ Հայաստանը ձեռք է բերում այնքան սպառազինություն, որ ապահովում է մեր երկրի անվտանգությունը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930