Լրահոս
Օրվա լրահոսը

Մեքսիկայի ֆիլհարմոնիկ նվագախումբը և 12-ամյա դաշնակահարուհի Անի Աթայանը կատարեցին «Կոնցերտինո» ստեղծագործությունը (Տեսանյութ)

Սեպտեմբեր 25,2017 15:38

Հայաստանի և Մեքսիկայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին նվիրված դասական համերգին Մեքսիկայի ֆիլհարմոնիկ նվագախումբը և 12-ամյա տաղանդավոր դաշնակահարուհի Անի Աթայանը կատարեցին Ալեքսանդր Հարությունյանի «Կոնցերտինո» ստեղծագործությունը:

Չնայած երիտասարդ տարիքին, Անին արդեն քաջ հայտնի է երաժշտասեր հասարակությանն ինչպես Հայաստանում, այնպես էլ` արտերկրում: Նա մի շարք միջազգային և հանրապետական մրցույթների դափնեկիր է, «Հայաստանի Հանրապետությունում և ԼՂՀ-ում տաղանդավոր պատանի երաժիշտ-կատարողների զարգացման և կատարելագործման նպատակային ծրագրի» անդամ /գեղարվեստական ղեկավար` ՀՀ վաստակավոր արտիստ, միջազգային մրցույթների դափնեկիր, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ֆակուլտետի դեկան Արմեն Բաբախանյանը/:

Հիշեցնենք, որ 2016թ.-ին որպես պատանի դաշնակահար` Անին Հայաստանը ներկայացրեց «Սերունդների մեղեդիներ» միջազգային 4-րդ մանկական երաժշտական փառատոնին, որն անցկացվեց Մոսկվայի Կրեմլի մեծ պալատի Գեորգիևյան դահլիճում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930