Լրահոս
Օրվա լրահոսը

Միացյալ Նահանգների նոր՝ 166000 ԱՄՆ դոլար ֆինանսավորմամբ ծրագիրն ուղղված ամերիկահայ արվեստագետի ժառանգության պահպանությանը և ԱՄՆ անկախության 250-ամյա հոբելյանի նշանավորմանը

Նոյեմբեր 10,2026 17:51 Share
Աջակցեք aravot.am-ին

ք․ Երևան, 10 նոյեմբերի 2026թ․ – Ի նշանավորումն ԱՄՆ անկախության 250-ամյա հոբելյանի ԱՄՆ դեսպանատան հասարակայնության հետ կապերի պատասխանատու Գրիֆին Ռոզելը և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը միասին ազդարարեցին ԱՄՆ ֆինանսավորմամբ իրականացվող նոր 166․000 ԱՄՆ դոլարի ծրագրի մեկնարկը, որով նորոգման ու պահպանության աշխատանքներ են իրականացվելու ամերիկահայ քանդակագործ և նկարիչ Խորեն Տեր-Հարությանի՝ Վաղարշապատում գտնվող թանգարանում։

ԱՄՆ դեսպանատան հասարակայնության հետ կապերի պատասխանատու Գրիֆին Ռոզելը

ԱՄՆ դեսպանների՝ մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի կողմից ֆինանսավորվող այս ծրագիրը կօգնի ամերիկահայ մոդեռնիստ Խորեն Տեր-Հարությանի գեղարվեստական ժառանգության պահպանությանը և հանրության համար ավելի մատչելի կդարձնի նրա ստեղծագործությունները։

Ծրագիրը կաջակցի թանգարանի շենքի վերանորոգմանը, երկու ցուցասրահային հարկերի վերականգնմանը և հավաքածուի պահպանման ու ցուցադրման պայմանների բարելավմանը։ Այս աշխատանքների շնորհիվ կբարելավվեն թանգարանում գտնվող 261 արվեստի գործերի պահպանության պայմանները և կձևավորվի այցելուների համար ավելի բարենպաստ միջավայր՝ արվեստագետի ստեղծագործություններին ծանոթանալու համար։

ԱՄՆ դեսպանների՝ մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի այս տարվա ծրագիրը,  պայմանավորված ԱՄՆ 250-ամյա հոբելյանով և «Ազատություն 250» նախաձեռնություններով, ուղղված է մշակութային այնպիսի արժեքների պահպանությանը, որոնք ուղղակի կապ ունեն Միացյալ Նահանգների հետ։

Խորեն Տեր-Հարությանի թանգարանը հենց այդպիսի ուղղվածություն ունի և արտացոլում է ամերիկահայ քանդակագործի ունեցած ներդրումը և Հայաստանի ու Միացյալ Նահանգների մշակութային կապերը։
Այս նոր ծրագրով Միացյալ Նահանգները շարունակում է ավելի քան երկու տասնամյակ առաջ սկսած իր աջակցությունը Հայաստանի մշակութային ժառանգության պահպանությանը։ 2005թ․ ի վեր ԱՄՆ-ն Մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի միջոցով շուրջ 1,84 միլիոն դոլար է հատկացրել Հայաստանում մշակութային ժառանգության պահպանման 16 ծրագրի։ Այդ ծրագրերը նպաստել են պատմական հուշարձանների, հնավայրերի, արվեստի գործերի և մշակութային ավանդույթների պահպանությանը։

Նշենք ԱՄՆ-ի աջակցությամբ իրականացված նախորդ ծրագրերից մի քանիսը․

  • Մեղրու Սուրբ Հովհաննես եկեղեցի. միջնադարյան եկեղեցու պահպանություն, եկեղեցու պատմական որմնանկարների վերականգնում։
  • Երերույքի բազիլիկ տաճար. Շիրակի մարզում գտնվող 5-րդ դարի բազիլիկ տաճարի կոնսերվացում և պատմական միջավայրի պահպանում։
  • Դաշտադեմի ամրոց. միջնադարյան ամրաշինական համալիրի կառույցների պահպանում ու ամրակայում։
  • Սանահինի վանական համալիր. միջնադարյան համալիրի արևելյան հատվածում գտնվող պատմական եկեղեցիների, հուշակոթողների և այլ հուշարձանների կոնսերվացում։
  • Արենու քարանձավ. հնավայրի և հնագույն մշակութային շերտերի պահպանում, ինչպես նաև տեղանքի բարելավումներ։
  • Գյումրիի պատմական որմնանկարներ. հայ նկարիչներ Ռաֆայել Աթոյանի և Հակոբ Հակոբյանի ստեղծագործությունների պահպանում։

ԱՄՆ պետքարտուղարության ԱՄՆ դեսպանների՝ մշակութային արժեքների պահպանության հիմնադրամը գործում է 2001 թ․-ից և աջակցում է համաշխարհային մշակութային ժառանգության պահպանմանը։ Հայաստանում ծրագիրն արտացոլում է ԱՄՆ-ի և Հայաստանի երկարամյա գործընկերությունը և երկրի մշակութային գանձերը պահպանելու երկուստեք հանձնառությունը։ 

Նախկինում իրականացված ծրագրերին ծանոթանալու համար դիտե՛ք տեսանյութը՝ այստեղ:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30