Լրահոս
Օրվա լրահոսը

5 տարվա ազատազրկումից հետո Վազգեն Խաչիկյանը ազատ է արձակվել

Սեպտեմբեր 28,2017 11:59

Պատժի լրիվ կրումով ազատ է արձակվել Վազգեն Խաչիկյանը, որը 2005-2007 թթ զբաղեցրել է ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի նախագահի, 2007-2010 թթ. սոցիալական ապահովության պետական ծառայության պետի պաշտոնը:

Նա 2014 թվականի դեկտեմբերին դատապարտվել էր 12 տարի ազատազրկման, պատիժը կրում էր Վանաձորի քրեակատարողական հիմնարկում:

2016 թվականին Վազգեն Խաչիկյանը դիմել էր  ՀՀ նախագահին՝ ներում շնորհելու խնդրանքով:

Ըստ մեղադրանքի՝ Վազգեն Խաչիկյանը խարդախությամբ հափշտակել է պետական բյուջե վերականգնման ենթակա, առանձնապես խոշոր չափերի` 29 միլիոն ՀՀ դրամ գումար:

Նա կալանավորվել էր 2012 թվականին, եւ ազատազրկված մնաց 5 տարի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930