Լրահոս
Օրվա լրահոսը

Ավտովթարի հետևանքով սննդի պարկերը շպրտվել և վնասել են շենքի դիմաց կայանված «Սուբարու» մակնիշի ավտոմեքենան

Սեպտեմբեր 28,2017 12:44

Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 06.30-ին, Հերացու փողոցի թունելի սկզբնամասում «Վոլվո» մակնիշի կիսակցորդիչով բեռնատար ավտոմեքենան բախվել է «Ֆորդ Տրանզիտ» և «Մերսեդես-Բենց E-200» մակնիշների ավտոմեքենաներին, այնուհետև՝ թունելի բետոնե պատնեշին, և կողաշրջվել:
Բեռնատարի վարորդը՝ 1972 թ. ծնված Արմեն Արշակյանը, տեղում մահացել է:
Նույն օրը՝ ժամը 12.00-ին, ոստիկանություն դիմած քաղաքացին հայտնել է, որ նշված ավտովթարի հետևանքով սննդի պարկերով բեռնված «Վոլվո»-ից պարկերը շպրտվել և վնասել են իրենց շենքի դիմաց կայանված իր «Սուբարու» մակնիշի ավտոմեքենան:
Վնասի չափը պարզվում է:

Կատարվում է քննություն:

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930