Լրահոս
Օրվա լրահոսը

Անահիտ Հարությունյան. «Իրավապահներին տրամադրված տեղեկությունը ոչ թե մեզ, այլ օտարազգի ուսանողին է վերաբերվում»

Սեպտեմբեր 28,2017 17:30

«Ժողովրդի» տեղեկություններով՝ «Հայբուսակ» համալսարանը հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում, եւ ըստ նույն աղբյուրի, կասկածներ կան, որ բուհը ոչ օրինական ճանապարհով և ոչ օրինական փաստաթղթերի հիման վրա օտարերկրյա քաղաքացիներ է  ընդունել:

Aravot.am-ը թեմայի վերաբերյալ մեկնաբանություն խնդրեց Երևանի Հայբուսակ համալսարանի նախկին ռեկտոր, Կրթության Միջազգային Ակադեմիայի (որի կազմի մեջ մտնում է նաև Հայբուսակ համալսարանը) նախագահ Անահիտ Հարությունյանից:

«Այս երկու օրերին շրջանառվող լուրը, թե «Հայբուսակը» հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում գրեթե կապ չունի «Հայբուսակի» հետ: Այո, մենք ՀՀ քննչական կոմիտեին որոշակի տեղեկություններ ենք տրամադրել, բայց դրանք ոչ թե մեզ, այլ  տարիներ առաջ մեզ մոտ սովորած օտարազգի ուսանողին են վերաբերվում: Անկեղծ ասած, այդ ուսանողի անունն էլ չեմ հիշում այս պահին: Իսկ այն ինչ ակնարկվում է մամուլում, մեզ հետ կապ չունի: Եթե որեւէ այլ տեղեկություն ունենանք, խոստանում եմ, որ անպայման կհայտնենք հանրությանը, եթե այդքան հետաքրքրում է»,-ասաց Կրթության Միջազգային Ակադեմիայի նախագահը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930