Լրահոս
Օրվա լրահոսը

Գծի կառուցումը պայմաններ կստեղծի Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան տարածաշրջանային միջանցքի ձևավորման համար

Հոկտեմբեր 16,2017 18:35

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը հոկտեմբերի 16-ին ընդունել է USAID առաքելության հայաստանյան գրասենյակի տնօրեն Դեբորա Գրիզերի գլխավորած պատվիրակությանը։

Ողջունելով հյուրերին՝ նախարարը շնորհավորել է տիկին Դեբորա Գրիզերին՝ Հայաստանում USAID-ի գործունեության 25-ամյակի կապակցությամբ՝ հույս հայտնելով, որ այսուհետ ևս համագործակցությունը հաջողությամբ կշարունակվի։ Բարձր գնահատելով կառույցի դերը տնտեսության տարբեր ոլորտների զարգացման գործում՝ Աշոտ Մանուկյանը հյուրերին ներկայացրել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից իրականացվող երկու՝ Հայաստանի երկրաբանական ֆոնդի արխիվի թվայնացման և էլեկտրաէներգետիկական ազատ շուկայի բրոքերների պատրաստման ծրագրերի ընթացքը։ Նշվել է, որ դրանք ընթանում են սահմանված ժամանակացույցին համապատասխան և առանց խոչընդոտների։

Հանդիպման մասնակիցներն անդրադարձել են նաև էներգետիկայի ոլորտի մի շարք այլ ծրագրերի։ Քննարկվել են մասնավորապես ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման, Հայաստան-Վրաստան բարձրավոլտ գծի կառուցման SCADA համակարգի ներդրման հետ կապված հարցեր։

Նախարարը հյուրերին տեղեկացրել է, որ այժմ ընթանում են ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման և արդիականացման աշխատանքներ։ Այդ ընթացքում որոշում կկայացվի նոր ատոմային էներգաբլոկի վերաբերյալ։ Անդրադառնալով Հայաստան-Վրաստան բարձրավոլտ գծի կառուցման ծրագրին՝ Աշոտ Մանուկյանն ընդգծել է, որ այն առաջնահերթություն է Հայաստանի համար և անպայման կիրականացվի։

Գծի կառուցումը պայմաններ կստեղծի ԻրանՀայաստանՎրաստանՌուսաստան տարածաշրջանային միջանցքի ձևավորման համար,- ընդգծել է նախարարը։

Հանդիպման ժամանակ զրուցակիցներն անդրադարձել են նաև այլ հարցերի։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031