Լրահոս
Օրվա լրահոսը

Պահուստային ֆոնդից 103 միլիոն 419 հազար դրամ ԿԳ նախարարությանը

Հոկտեմբեր 25,2017 19:11

Կառավարությունը վաղվա` հինգշաբթի օրվա նիստում բյուջեի պահուստային ֆոնդից 103 միլիոն 419 հազար դրամ գումար կհատկացնի կրթության եւ գիտության  նախարարությանը:

Այս մասին տեղեկանում ենք կառավարության նիստի օրակարգից: ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը, ներկայացնելով նախագիծը, վարչապետին կհայտնի, որ այդ գումարից 26 միլիոն 582.6 հազար դրամը կտրամադրվի սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների 5-12-րդ դասարանների աշակերտների դասագրքերի վարձավճարների փոխհատուցման նպատակով: 76 միլիոն 836.7 հազար դրամը` Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորող սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների ուսանողների ուսման վարձավճարների մասնակի փոխհատուցման նպատակով:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031