Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանի տպավորությամբ՝ Ռուզան Խաչատրյանը խոսել է Վիգեն Սարգսյանի մասին (Տեսանյութ)

Հոկտեմբեր 30,2017 12:24

«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն այսօր խորհրդարանական ճեպազրույցներում անդրադարձավ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի տիկնոջ ֆեյսբուքյան գրառմանը: «Ակամա հիշողություններս ինձ մոտ 18 տարի հետ են տանում. ես աշխատում էի Էրեբունի բժշկական կենտրոնի ֆրանսիական ատամնաբուժարանում և բժշկել եմ այդ մարդուն, անձամբ ճանաչում եմ մոտ 25 տարի: Հիշում եմ՝ ինչպես էր այն ժամանակ խուսափում բանակից, հիշում եմ՝ ինչպես էր ռազմական ոստիկանությունը փնտրում իրեն. հայրը դիմել էր նրա ընկերուհուն, որը զինվորական բարձրաստիճան պաշտոնյայի խորհրդական էր, որպեսզի վերջինս ոստիկանական հետապնդումից ազատի որդուն: Այդ ժամանակ ես բուժում էի նաև այդ աղջկա ատամները և հիշում եմ՝ ինչպես հոգատար ընկերուհին, եթե չեմ սխալվում, այն ժամանակ պաշտպանության փոխնախարար Շիրխանյանի օգնությամբ փրկեց նրան պատժից… »,- գրել է Սեյրան Օհանյանի կինը`անդրադառնալով բարձրաստիճան մի պաշտոնյայի ծառայության մասին պատմությանը`նշելով, որ վերջինս հիմա «փիլիսոփայում» է իբրեւ «մեծ ուսուցիչ»:

Նիկոլ Փաշինյանը տպավորություն ունի, որ տիկին Խաչատրյանը խոսում էր Վիգեն Սարգսյանի մասին: Կարծում է, որ նախարարը պետք է հստակ, փաստաթղթային հիմնավորումներ ներկայացնի 1992 թվականին իր բանակ չզորակոչվելու մասին: Հիշեցնում է`Վիգեն Սարգսյանը 2000-2003 թվականին ծառայել է ՀՀ ԶՈՒ-ում ու նա իր ծառայությունն անցկացրել է Սերժ Սարգսյանի ընդունարանում, եղել է պաշտպանության նախարարի ռեֆերենտ:

Նիկոլ Փաշինյանի «ծայրահեղ ոչ պատշաճ վարքագիծ» է համարում, երբ կամավոր ծառայության մեկնածի պատվոգիրը Վիգեն Սարգսյանը փորձում է կասկածի տակ դնել: Խոսքն իրենց խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանի մասին է:

Մանրամասները` տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031