Լրահոս
Օրվա լրահոսը

Ապահով խորհրդարան, անապահով մանկապարտեզ. «Ժամանակ»

Հոկտեմբեր 31,2017 11:33

Նախօրեին Արմավիր քաղաքի «Մանուշակ» մանկապարտեզում տեղի է ունեցել ահասարսուռ մի դեպք, որը, բարեբախտաբար, չի ունեցել ողբերգական ելք: Մի տղամարդ, կնոջ հետ խնդիրների պատճառով, մուտք է գործել մանկապարտեզ, որտեղ աշխատում է նրա կինը, և փորձել է նրան վնասել դանակով: Երբ կինը փախել է, տղամարդը պատանդ է վերցրել մանկապարտեզի երեքամյա սաներից մեկին: Երեխայի պատանդառության հանգամանքն ուղղակի չունի որևէ ավելորդ մեկնաբանության անհրաժեշտություն և բացի ուղղակի անասելի զայրույթից և դատապարտումից, մեկ էլ, իհարկե, սարսափի զգացում է առաջացնում, երբ փորձում ենք պատկերացնել, թե ինչպիսի հետևանք կարող էր ունենալ այդ ամենը երեք տարեկան մանուկի համար: Ընդ որում՝ դեռ պարզ չէ, թե ինչպիսի հոգեբանական հետք է թողել տեղի ունեցածը նրա վրա:

Սրանով հանդերձ, Հայաստանում տեղի է ունենում հերթական աղմկոտ քրեական միջադեպը, որպիսին վերջին շրջանում հանրությունը լսում կամ ականատես է լինում այնքան հաճախ, որ այլևս թվում է, որ սկսելու է ընդունել իբրև մեր կյանքի օրինաչափություն: Եվ հերթականն այն բանից հետո, երբ Սերժ Սարգսյանը ոստիկանությանը հորդորում է, այսպես ասած, ապահովել Ապահով Հայաստանի մասին իր նախընտրական խոստումը: Քրեական բնույթի աղմկոտ միջադեպերը, իհարկե, շատ տարբեր են, և ամեն ինչ չէ, որ ենթակա է օպերատիվ աշխատանքի և կանխարգելման: Որովհետև կոնկրետ դեպքում, օրինակ, քրեական աղմկոտ միջադեպը ծագում է ոչ թե համանման նախապատմությունից, այլ ընտանեկան հանգամանքներից, որոնք կարող էին ավարտվել բոլորովին այլ ընտանիքի համար ողբերգական հետևանքով:

Այս դեպքն, ըստ էության, ցույց է տալիս, որ ապահովության խնդիրը լայն հասկացություն է, և այստեղ, անշուշտ, լոկ իրավապահների պատասխանատվության դաշտում այն դիտարկելը, իհարկե, գայթակղիչ է, սակայն ոչ արդարացի և ամենակարևորը՝ ոչ արդյունավետ: Ակնհայտ է, որ խնդիրը հանրապետությունում առկա սոցիալ-հոգեբանական մթնոլորտի դաշտում է, որը իր ներկայիս ծանրությամբ նստել է նաև որոշակի մենթալության վրա՝ ստեղծելով մի վտանգավոր և անկանխատեսելի խառնածին: Եվ միշտ չէ, որ այդ խառնածնի հետևանքը լինում է ինքնասպանությունը, թեև դա ամենևին պետք չէ արձանագրել «չարյաց փոքրագույնի» համատեքստում: Պարզապես, երբ մենք տեսնում ենք միմյանց հաջորդող ինքնասպանությունները, լցվում ենք ոչ թե տագնապով, այլ ընդամենը կարեկցանքով ու ցավով, թե ինչպիսի ծանր վիճակի է հասցնում կյանքը մարդուն: Սակայն այդ դեպքերում հանրությունը չի զգում որևէ պատասխանատվություն, որովհետև չի զգում վտանգ, չի տեսնում վտանգ:

 

Մուսա Միքայելյան

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031