Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՀ- ԵՄ համաձայնագրի ստորագրումը հաղորդագրություն է այն մասին, որ Հայաստանը շարժվելու է եվրոպական արժեհամակարգով». քաղտեխնոլոգ

Նոյեմբեր 27,2017 19:25

«Կանխատեսելի էր, որ այս համաձայնագիրը կստորագրվի այն պահից սկսած, երբ որ նախաստորագրվեց դեռեւս մայիս ամսին»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպես է ասել քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը ՀՀ- ԵՄ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրման մասին:

Թե ինչո՞ւ էին ասում, որ կստորագրվի համաձայնագիրը, պարոն Հակոբյանը նշեց. «Քանի որ բոլոր շահագրգիռ կողմերը դաս էին քաղել նախորդ չհաջողված փորձից՝ կապված 2013 թվականին ասոցացման համաձայնագրի հետ, որովհետեւ այդ թվականին լուրջ ֆիասկո էին բոլորի համար»:

Քաղտեխնոլոգի կարծիքով՝ սա քաղաքական փաստաթուղթ է, որ ե՛ւ Հայաստանին, ե՛ւ Եվրոպական Միությանը ադապտացրել է այն իրողությունը, որ Հայաստանը ԵԱՏՄ լիիրավ անդամ է եւ ունի կոնկրետ պարտավորություններ. «Սա մի հաղորդագրություն է այն մասին, որ Հայաստանը շարժվելու է եվրոպական արժեհամակարգով, որտեղ քաղաքական եւ տնտեսական համակարգը կառուցվելու է այդ համակարգի վրա»:

Ինչ վերաբերում է Ռուսաստանի որոշ շրջանակների կողմից նյարդային արձագանքին, քաղտեխնոլոգը կարծիք հայտնեց, որ, այնուամենայնիվ, պետք է հասկանալ, որ Ռուսաստանի էլիտա կոչվածը ամենեւին էլ միատարր համակարգ չէ ինչպես եւ նույն Հայաստանում. «Կա քաղաքական կոնկրետ ղեկավարություն, կան հատուկ ծառայություններ, կա ուժային կառույց՝ ինչպիսին է բանակը եւ կան այնտեղի խոշոր խմբավորումներ, որոնք յուրաքանչյուր երկրում ունեն իրենց շահերը եւ բոլոր դեպքերում փորձում են թե՛ լոբբիստական ձեւերով, թե՛ համաձայնեցված տարբերակով ազդել քաղաքական իշխանության որոշման վրա, բայց, այնուամենայնիվ, մինչև ստորագրումը համաձայնագրի բոլոր դետալները ինչ-որ չափով ճշտված էին, համաձայնեցված էին ռազմավարական դաշնակցի հետ»:

Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930