Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿ-ը Ճապոնիայի դեսպանի հետ քննարկել է Արցախի խնդիրը, ինչպես նաեւ Հայաստանի ներքին քաղաքական եւ տնտեսական զարգացումներին վերաբերվող հարցեր

Նոյեմբեր 29,2017 15:09 Share

Նոյեմբերի 27-ին Հայ Ազգային Կոնգրեսի փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը եւ կուսակցության Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Կարապետյանը հանդիպել են Ճապոնիայի Արտակարգ և լիազոր դեսպան Էյջի Տագուչիի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաեւ դեսպանության խորհրդական Կեյնիքեռո Սեսամեն:

Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանում ստեղված նոր աշխարհաքաղաքական իրողությունները եւ այդ համատեքստում Լեռնային Ղարաբաղի խնդրի ներկա վիճակը, ինչպես նաեւ Հայաստանի ներքին քաղաքական եւ տնտեսական զարգացումներին վերաբերվող հարցեր:

Հայ Ազգային Կոնգրես

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել