Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Սևանի ճանապարհներին խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 5-10մ

Դեկտեմբեր 06,2017 22:40

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը
տեղեկացնում է, որ դեկտեմբերի 6-ին՝ ժամը 22:00-ի դրությամբ,
հանրապետության գրեթե բոլոր ավտոճանապարհներին ձյուն է տեղում:

Սևանի ճանապարհներին խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 5-10մ:

Քեթիի, Ջաջուռի և Վարդենյաց լեռնանցքներում բուք, մերկասառույց և մառախուղ
է, տեսանելիությունը՝ 30-50մ:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն
ավտոճանապարհներին շուրջօրյա կատարում են մաքրման, աղով ու ավազով մշակման
աշխատանքներ:

Վթարներից, պատահարներից, խցանումներից և արտակարգ իրավիճակներից
խուսափելու նպատակով  նախարարությունը վարորդներին հորդորում է երթևեկել
բացառապես ձմեռային անվադողերով:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց
են:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության 
լրատվական ծառայություն 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031