Դեռ դեկտեմբերի սկզբից Վանաձորի խանութներում ու «Լաչինի միջանցք» կոչվող շուկայում ասեղ գցելու տեղ չկա: Մարդիկ նոր տարվան են պատրաստվում: Որքան ամանորին քիչ օրեր են մնում, այնքան մարդկանց կուտակումները տարբեր տաղավարների մոտ մեծանում է:
Այսօր վաղ առավոտից կուտակումների կարելի էր հանդիպել հատկապես հացի փռերի մոտ: Տեսարանին նայելով մտածում էիր, թե 90-ական թվականներն են վերադարձել՝ վանաձորցիներն էլ կտրոնով հաց ստանալու իրենց հերթին են սպասում: Ամենեւին, վանաձորցիները նախատոնական գնումներ են կատարում՝ հերթը լավաշին է հասել:
Նույն պատկերն է նաեւ մսավաճառների մոտ: Գրիգոր Լուսավորիչ փողոցի մի հատվածը մսի շուկայի է վերածել: Մարզի տարբեր համայնքներից մարդիկ գալիս են ու այստեղ՝ մեքենաների վրա միս են վաճառում: Վանաձորցիներն էլ միս առնելու իրենց հերթին են սպասում:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ



















































