Լրահոս
Օրվա լրահոսը

Սպանվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող․ Դին տեղափոխել են Նախիջևան (Տեսանյութ). razm.info

Հունվար 13,2018 17:14

Հունվարի 12-ի լույս գիշերը Ադրբեջանի Տերտերի (Թարթառ) շրջանի ուղղությամբ սպանվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող, ենթասպա Մամմադով Սենան Հիդայաթ օղլուն (Məmmədov Sənan Hidayət oğlunu)։ Ադրբեջանական աղբյուրների պնդմամբ՝ զինծառայողը սպանվել է «հայկական գնդակից»։

1996 թ․ ծնված զինծառայողը Նախիջևանի Ջուլֆայի շրջանի Յայչը գյուղի բնակիչ էր։ Ադրբեջանական Meydan TV ընդդիմադիր լրատվակայքի հաղորդմամբ՝ Մամմադովը ծառայում էր Տերտերի շրջանում՝ ենթասպայի կոչումով։

Սոցցանցերում Ադրբեջանից օգտատերերից մեկն էլ պնդում է, որ զինծառայողին «հայ դիպուկահարներն են սպանել»։ Այս տեղեկությունն առայժմ այլ աղբյուրներից չի հաստատվել։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը առայժմ որևէ կերպ չի անդրադարձել միջադեպին՝ չնայած համացանցում կան նաև տեսանյութեր, որտեղից երևում է, որ Նախիջևան զինծառայողի դի են տանում։

Նյութի մանրամասները կարդացեք razm.infoի  կայքում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031