Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե իմանամ, որ երթերով գներն իջնելու են, ես էլ երթ կանեմ». Մելքումյանը՝ «Ելք»-ի նախաձեռնած երթի մասին (Տեսանյութ)

Հունվար 15,2018 14:14

«Ծառուկյան» դաշինքը փետրվարի 19-ին «Ելք» դաշինքի նախաձեռնած՝ գնաճի դեմ երթին մասնակցելու հարց չի քննարկել: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Միքայել Մելքումյանը: «Բայց մենք հարգում ենք «Ելք»-ի դիրքորոշումը, եթե իրենք գտնում են, որ դա է ճիշտ: Լուծումներ չեն կարող չլինել: Բայց եթե իմանամ, որ երթերով գներն իջնելու են, ես էլ երթ կանեմ: Բայց հաստատ գիտեմ, որ նման բան չի լինի»,-ժպտալով ասաց Միքայել Մելքումյանը:

Նա կարծում է, որ այս պահին երթերով չէ, որ պետք է լուծումներ գտնել, դրանք այլ տեղում են. «Ուրախ կլինեի, եթե երթ անեինք ու հարցը լուծվեր»:

Միքայել Մելքումյանը նաեւ նշեց, որ ապրիլին ընդառաջ, երբ Հայաստանն անցնելու է խորհրդարանական կառավարման ռեժիմին, «Ծառուկյան» դաշինքում դեռ չեն քննարկել, թե ովքեր են լինելու նախագահի եւ վարչապետի իրենց թեկնածուները:

Մանրամասն՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031